Նեքամատ, (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճարտարապետ։ XV դ․ 40-ական թթ․ Մկրտիչ Նաղաշի հետ կառուցել է Ամիդի Ս․ Թեոդորու եկեղեցին, ունեցել է 18 նիստով և նույնքան էլ լուսամուտներով սլացիկ գմբեթ, որը քաղաքի մոլեռանդ մահմեդականները քանդել են մզկիթների մինարեներից բարձր լինելու պատճառով։ Նեքամատը և Նաղաշը վերանորոգել են եկեղեցին և վերականգնել գմբեթը (1447)։

Գրականություն խմբագրել

  • Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 267