Ներքին անդրադարձում, էլեկտրամագնիսական կամ ձայնային ալիքների անդրադարձումն է երկու միջավայրերի բաժանման սահմանից այն պայմանի դեպքում, որ ալիքն ընկնում այն միջավայրից, ուր նրա տարածման արագությունն ավելի փոքր է (լուսային ճառագայթների դեպքում դա համապատասխանում է ավելի մեծ բեկման ցուցիչին

Լույսի լրիվ ներքին անդրադարձում
Ներիքն անդրադարձման սխեմատիկ պատկերում

Ոչ լրիվ ներքին անդրադարձում խմբագրել

Ոչ լրիվ ներքին անդրադարձումը ներքին անդրադարձումն է, այն պայմանի դեպքում, որ անկման անկյունը փոքր է կրիտիկական անկյունից։ Այս դեպքում ճառագայթը երկատվում է բեկված և անդրադարձած ճառագայթների։

Լրիվ ներքին անդրադարձում խմբագրել

Լրիվ ներքին անդրադարձումը ներքին անդրադարձումն է այն պայմանի դեպքում, որ անկման անկյունը մեծ է որոշ կրիտիկական անկյունից։ Ըստ որում, ընկնող ալիքն ամբողջովին անդրադառնում է, և անդրադարձման գործակցի արժեքը գերազանցում է ողորկ (փայլեցված) մակերևույթների համար իր ամենամեծ արժեքները։ Անդրադարձման գործակիցը լրիվ ներքին անդրադարձման դեպքում կախված չէ ալիքի երկարությունից։ Օպտիկայում այս երևույթը դիտվում է էլեկտրամագնիսական ճառագայթման լայն սպեկտրի համար՝ ներառյալ ռենտգենյան միջակայքը։

Երկրաչափական օպտիկայում երևույթը բացատրվում է Սնելիուսի օրենքի շրջանակներում։ Հաշվի առնելով, որ բեկման անկյունը չի կարող 90°-ից մեծ լինել՝ ստանում ենք, որ այն անկման անկյան դեպքում, որի սինուսը մեծ է փոքր բեկման ցուցիչի մեծ բեկման ցուցիչ հարաբերությունից, էլեկտրամագնիսական ալիքը պետք է ամբողջովին անդրադառնա առաջին միջավայր։

 

  անկյունը անկման այն ամենափոքր անկյունն է, որի դեպքում դիտվում է լրիվ ներքին անդրադարձում։ Այն անվանում են սահմանային կամ կրիտիկական անկյուն։ Օգտագործվում է նաև «լրիվ անդրադարձման անկյուն»[1] տերմինը։

Ալիքային տեսության համաձայն՝ էլեկտրամագնիսական ալիքն այնուամենայնիվ թափանցում է երկրորդ միջավայր. այնտեղ տարածվում է, այսպես կոչված, «անհամասեռ ալիքը», որն էքսպոնենտային օրենքով մարում է և իր հետ էներգիա չի տանում։

Անհամասեռ ալիքի թափանցման բնութագրական խորությունը երկրորդ միջավայրում ալիքի երկարության կարգի է։ Լրիվ ներքին անդրադարձման երևույթն առաջինը նկարագրել է Իոհան Կեպլերը 1600 թվականին[1]։

Խանգարված լրիվ ներքին անդրադարձում խմբագրել

Խանգարված լրիվ ներքին անդրադարձումը անդրադարձնող միջավայրի կողմից ճառագայթման մի մասի կլանման պատճառով լրիվ ներքին անդրադարձման խանգարման երևույթն է։ Այն լայնորեն կիրառվում է լաբորատոր պրակտիկայում և օպտիկական արդյունաբերությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Золотарёв В. М., Полное внутреннеее отражение, Физическая энциклопедия, М., Большая Российская энциклопедия, 1994, isbn=5-85270-087-8.