Ներսես Գասապյան
հայ բանասեր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասապյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ներսես Լևոնի Գասապյան (հոկտեմբերի 6 (19), 1904[1], Կոստանդնուպոլիս[1][2] - մարտի 6, 1985, Պլովդիվ, Բուլղարիա[2]), հայ բանասեր։
Ներսես Գասապյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6 (19), 1904[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1][2] |
Մահացել է | մարտի 6, 1985 (80 տարեկան) |
Մահվան վայր | Պլովդիվ, Բուլղարիա[2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Բուլղարիայի թագավորություն և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կեդրոնական վարժարան[1] |
Մասնագիտություն | բանասեր և մատենագետ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Խորենյան և Կենտրոնական վարժարաններում։ 1922 թվականին գաղթել է Բուլղարիա, հաստատվել Պլովդիվ քաղաքում։ Աշխատակցել է «Հայ մամուլ», «Մասիս», «Արևելք», «Բազմավեպ» պարբերականներին և մի շարք տարեգրքերի։ Գրել է «Բուլղարահայ գաղութի ընդարձակ պատմությունը»։ Կազմել է Բուլղարիայում գտնվող հայերեն ձեռագրերի ցուցակը՝ «Ցուցակ հայերեն ձեռագրաց ի Բուլղարիա» վերնագրով, տպագրել «Հանդես ամսօրյայի» 1941-1947 թթ.-ի համարներում[3]։
Մահացել է 1985 թվականին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 228.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Գասապյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 693)։ |