Ներսես Աթաբեկյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ներսես Յուրիի Աթաբեկյան (հունիսի 1, 1960(1960-06-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, 1999 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Ներսես Աթաբեկյան
Ծնվել էհունիսի 1, 1960(1960-06-01) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ՊարգևներՀԳՄ և Մայր Աթոռ սբ Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակ
Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակ
«Նարցիսի» ամենամյա մրցանակ
Մովսես Խորենացու մեդալ
Ներսես Աթաբեկյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1960 թվականի հունիսի 1-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Երևանի համալսարան» թերթում։ Նրա բանաստեղծությունները հրապարակվել են հանրապետական պարբերական մամուլում, մի շարք ժողովածուներում և ալմանախներում, հաղորդվել ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Վերջին տարիներին հանրապետական մամուլում հրապարակվել են հայ մշակութային, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության անցուդարձերին և հրատապ հարցերին նվիրված շուրջ 50 վերլուծական-հրապարակախոսական և քննադատական հոդվածներ[1]։

Լույս է ընծայել «Կյանք մինչև առավոտ» (1993), «Երկվորյակ» (2004), «Տարընթերցումներ» (2008), «Երկրապտույտ» (2018) բանաստեղծական ժողովածուները։ Ն. Աթաբեկյանի բանաստեղծությունները թարգմանաբար հրապարակվել են մի շարք լեզուներով։

Զբաղվում է թարգմանությամբ, որոնք տպագրվում են ինչպես ամսագրերում («Գարուն», «Արտասահմանյան գրականություն»), այնպես էլ առանձին գրքերով։

«02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։

Երկեր խմբագրել

  • Տարընթերցումներ, Երևան, 2008։
  • Երկվորյակ, Երևան, 2004։
  • Կյանք մինչև առավոտ, Երևան,1993։

Թարգմանություններ ռուսերենից խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • XX դարի ռուսական պատմվածք։ Անթոլոգիա /Կազմ.՝ Վլ. Սորոկին.- Երևան։ Ոգի-Նաիրի, 2019.- 522 էջ.- («Գեղarm» հանդեսի մատենաշար)։
  • Անդրեև Լեոնիդ։ Հուդա Իսկարիովտացի.- Երևան։ Մատեան Press, 2017.- 88 էջ։
  • Արդի ռուսական վերլիբռ։ Բանաստեղծությունների անթոլոգիա /Կազմ. և թարգմ. Հ. Ալեքսանյան.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2015.- 346 էջ․- Բովանդ․-ից՝ Վերա Պավլովա։ «Մեղքերիս թողություն եմ տալիս...»; «Ինչպես Մարիամը, ինչպես Ժաննան...»; «Առավոտ շուտ մայրիկը շտապեց գործի...»; «Բռնվեցի՞ր, բարեկամս։ Վանդակում ես...»; «Կաշվից դուրս եմ գալիս, որ քեզ մաշկով զգամ...»; «Մոմը վառվում է սեղանի վրա...»; «Ինձ նկարիր զրահակիր...»; «Ես քո հուշարձանն էի...»; «Նստես գետափին...»; «և ամեն օր...»:
  • Արման։ Ազնավուրի պատվին։ [Պատմավեպ]․- Երևան։ Արմավ հրատ., 2021.- (Գիրք 1։ Խառնակ ժամանակներ․- 2021․- 492 էջ; Գիրք 2։ Վերածնունդ․- 2021․- 508 էջ)։
  • Բաբայան Զարա։ Երբ ես։ [Վիպակ].- Երևան։ Անտարես, 2022.- 122 էջ․- (Օտարագիր)։
  • Բաբայան Զարա։ Կրկին ծնվածները.- Երևան։ Անտարես, 2021.- 164 էջ.- (Օտարագիր)։
  • Բախ Ռիչարդ։ Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը։ Վիպակներ /Թարգմ.՝ Վ. Հովհաննիսյան, Ն. Աթաբեկյան.- Երևան։ Հայաստան, 2003.- 127 էջ.- Բովանդ․՝ Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը; Պատրանքներ. Ակամա փրկչի արկածները; Թռիչքներ երազում և արթմնի։ Վերատպությունը տե՛ս Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը.- Երևան։ Հայաստան, 2012.- 128 էջ.- (Դասականներ և ժամանակակիցներ)։
  • Բասինսկի Պավել։ Լև Տոլստոյ. ազատ մարդը։ Վավերագրական վեպ.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2020.- 316 էջ.- («Գեղarm» հանդեսի մատենաշար)։
  • Բասինսկի Պավել։ Լև Տոլստոյ. փախուստ դրախտից։ Վավերագրական վեպ.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2016.- 532 էջ.- («Գեղarm» հանդեսի մատենաշար)։
  • Բրոդսկի Իոսիֆ։ Խոսքի մաս։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 2000.- 199 էջ։
  • Բրոդսկի Իոսիֆ։ Տեղատարափի շաչյունը։ Բանաստեղծություններ, պոեմներ, էսսէներ.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2011.- 335 էջ.- (Գեղarm հանդեսի մատենաշար).- Բովանդ-ից՝ Խոսքի մաս [բաժինը]։
  • Բուլգակով Միխայիլ։ Երեք վիպակ.- Երևան։ Գարուն, 2006.- 211 էջ։
  • Բուլգակով Միխայիլ։ Ճակատագրական ձվերը=Роковые яйца [Վիպակ].- Երևան։ Արմավ, 2022.- 168 էջ.- (Դասական մատենաշար)։
  • Բուլգակով Միխայիլ։ Շան սիրտը=Собачье сердце: [Վիպակ].- Երևան։ Արմավ, 2022.- 175 էջ.- (Դասական մատենաշար)։
  • Բուլգակով Միխայիլ։ Չարքապատում=Дьяволиада: [Վիպակ].- Երևան։ Արմավ, 2022.- 103 էջ.- (Դասական մատենաշար)։
  • Բուսական կոսմետիկա.- Երևան, 1991.- 45 էջ։
  • Գրոսման Վասիլի։ Կյանք և ճակատագիր.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2014.- (Գիրք 1.- 504 էջ; Գիրք 2.- 444 էջ)։
  • Դովլաթով Սերգեյ։ Զոնա.- Երևան։ Հայաստան, 2008.- 198 էջ։
  • Դովլաթով Սերգեյ։ Կոմպրոմիս։ Արգելոց.- Երևան։ Հայաստան, 2011.- 240 էջ։
  • Դովլաթով Սերգեյ։ Միայնակների երթը։ Պատմվածքներ.- Ստեփանակերտ, 2012.- 336 էջ.- («Գեղarm» հանդեսի մատենաշար)։
  • Ենգիբարյան Ռոբերտ։ Օ՜, Մարի։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2013.- 640 էջ։
  • Երոֆեև Վենեդիկտ։ Մոսկվա-Պետուշկի։ Վասիլի Ռոզանովը էքսցենտրիկի աչքերով; Զրույցներ Վենեդիկտ Երոֆեևի հետ։ Վիպակ, էսսե.- Երևան։ Անտարես, 2013.- 188 էջ։
  • Լոտման Յուրի։ Միֆ. Անուն. Մշակույթ։ (Ուսումնասիրություններ նշանագիտության, մշակույթի տիպաբանության եւ ռուս գրականության վերաբերյալ).- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2012.- 343 էջ.- Բովանդ-ից՝ Խորհրդանիշը մշակույթի համակարգում; Պոեզիա և արձակ; Պոեզիայի բնույթը; Ճարտասանություն; Լոտմանը և մարքսիզմը։
  • Կրժիժանովսկի Սիգիզմունդ։ Հիշողություններ ապագայի մասին։ Երեք վիպակ=Воспоминания о будущем=Memory of the future.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2022.- 302 էջ․- («Գեղarm» հանդեսի մատենաշար)։
  • Հուրունց Լեոնիդ։ Մենության մեջ։ Ինչպես հասցնեմ ճիչս սերունդներին։ Հուշագրություն.- Երևան։ Տի Սո գրաֆիքս, 2004.- 152 էջ։
  • Մանուկյան Արտաշես։ Խոստովանություն Պարգև արքեպիսկոպոսին.- Երևան, 2019.- 82 էջ։
  • Շագալ Մարկ։ Հրեշտակը տանիքների վրա։ Բանաստեղծություններ, արձակ, ելույթներ.- Երևան։ Տի Սո գրաֆիքս, 2004.- 96 էջ։
  • Շալամով Վառլամ։ Կոլիմյան պատմվածքներ եւ այլ ստեղծագործություններ.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2012.- 336 էջ։
  • Շակկար Մարի։ Իմ ու օտարի սահմանագծին։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2014.- 376 էջ։
  • Պետրոսյան Արա։ Ընդ հանուր /Թարգմ.՝ Լուսինե Վարդանյան, Ներսես Աթաբեկյան.- Երևան։ Հեղ հրատ., 2020.- 205 էջ։
  • Պրիլեպին Զախար։ Մենաստան։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2018.- 984 էջ.- (Օտարագիր)։
  • Սոլժենիցին Ալեքսանդր։ Մատրյոնայի կալվածքը։ Պատմվածքներ.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2015.- 320 էջ։
  • Վառլամով Ալեքսեյ։ Մտագայլը.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2021.- 384 էջ.- («Գեղarm» հանդեսի մատենաշար)։
  • Վոդոլազկին Եվգենի։ Կղզու արդարացումը։ Վեպ=Justification of the island: Novel.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2022.- 304 էջ.- («Գեղarm» հանդեսի մատենաշար)։
  • Վոյնովիչ Վլադիմիր։ Տիրուհին։ Վեպ.- Երևան։ Անտարես, 2015.- 120 էջ.- (Օտարագիր)։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 2008 թվականին արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ սբ Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակի։
  • 2010 թվականին արժանացել է Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակի։
  • 2012 թվականին արժանացել է «Նարցիսի» ամենամյա մրցանակի։
  • 2013 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[2]։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Աթաբեկյան» հոդվածին։