Ներսես Ա, Ներսես Բակուր, (ծն․ թ․ անհտ․–706), Աղվանքի կաթողիկոս 689-ից։ Եղել է Գարդմանի եպիսկոպոս, Եղիազար կաթողիկոսի մահից հետո, առանց Հայոց կաթողիկոսի համաձայնության, ընտրվել կաթողիկոս։ Օգտվելով Բյուզանդիայում գերության մեջ գտնվող Վարազ Տրդատի բացակայությունից, վերջինիս կնոջ՝ Սպրամի և այլ համախոհների հետ փորձել է երկրում հաստատել քաղկեդոնականություն։ Ներսես Ա–ի բյուզանդական կողմնորոշումից դժգոհ հայ նախարարները և եպիսկոպոսները, Շերո իշխանի գլխավորությամբ, ժողովում նզովել են նրան, օգնություն խնդրել Հայոց կաթողիկոս Եղիա Ա Արճիշեցուց։ Վերջինս անձամբ գալով Պարտավ, Ներսես Ա–ին բանադրել է, կարգալույծ արել և ձերբակալել։ Բանտում հրաժարվելով սննդից՝ Ներսեսը վախճանվել է։

Ներսես Ա
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է706[1]

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 252.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 252