Ներդիր, հրատարակության կառուցվածքային տարր, առանձին տպված պատկերազարդում (պատկեր, քարտեզ, աղյուսակ, սխեմա և այլն)՝ 2–4 կամ ավելի էջերով, որը սոսնձվում է գրքի կամ ամսագրի տետրերի միջև կամ մեջտեղում՝ արմատի կողմից։

Ներդիրի թուղթը և տպագրությունը (հիմնականում՝ գունավոր, բարձրորակ) տարբերվում են տեքստի թղթից ու տպագրության եղանակից. տպագրվում է առանձին։ Ներդիրի էջերը սովորաբար չեն համարակալվում կամ համարակալվում են այլ կարգով (հռոմեական թվերով, տառերով և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։