Ներարկիչ, բժշկական գործիք՝ օրգանիզմի մեջ դեղամիջոց ներարկելու կամ մարմնից արյուն կամ այլ հեղուկ հանելու համար։ Իրենից ներկայացնում է ապակե կամ պլաստմասե գլանաձև սրվակ, որի մեկ ծայրին սեղմակ է, մյուս ծայրին ասեղ։ Սեղմակը ներս հրելով կամ դուրս քաշելով հեղուկը համապատասխանաբար դուրս է մղվում ներարկչից և ներս է քաշվում ներարկչի մեջ։

Սովորաբար նախատեսված են մեկ անգամյա գործածության համար. բացառություն են ապակե ներարկիչները, որոնք կարող են վերաօգտագործվել ախտազերծումից հետո։ Առանց ախտազերծման ներարկիչի վերաօգտագործումը կարող է մարմին փոխանցել տարբեր բացիլներ, այդ թվում ՄԻԱՎ վարակներ։

Ներարկիչներ օգտագործվել են դեռևս հռոմեացիների կողմից։


Ընթերցե՛ք «ներարկիչ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներարկիչ» հոդվածին։