Նետողական դանակ, դանակի տարատեսակ, որը դասվում է նետողական զենքի շարքին։

Կառուցվածք խմբագրել

 
Նետողական դանակներ
 

Չնայած կարելի է նետել ցանկացած դանակ, սակայն գոյություն ունեն դրա համար հատուկ ստեղծված, յուրահատուկ կառուցվածք ունեցող դանակներ։ Շեղբը կարող է լինել ավելի ծանր, քան կոթը բալիստիկայի լավացման համար։ Կիրառվում է ծակող գործոնը, այդ պատճառով շեղբը նետաձև է և սայրը կարող է բացակայել։ Դաստապանը կարող է ունենալ հետևյալ առանձնահատկությունները.

  • Պարզեցված կոթ, բացակայում են կոթի և խաչարդի վրա հենարանները։ Այդ պատճառով այդպիսի դանակները չեն օգտագործվում կտրելու համար և այն հարմար բռնելու կարիք չկա, ինչպես նաև դրանով նվազում է կոթի քաշը և լավանում է բալիստիկան։
  • Կոթի վրա բացակայում են թերթերը, քանի որ նետելու ժամանակ փայտից կամ պլաստմասայից պատրաստված թերթերը հարվածից ճաքում են կամ կոտրվում և կոթի վրա մնում են բեկորներ և դուրգամներ։
  • Կոթը կարող է ունենալ առանցք։ Այն նախատեսված է մի քանի դանակ իրար հետ ամրացնելու համար դրանք իրար ետևից նետելու համար, ինչպես նաև դանակին պարանը ամրացնելու համար՝ նետած դանակը ետ բերելու համար կամ օգտագործել դանակը որպես հարպուն։

Տարածված մոդիֆիկացիաներ խմբագրել

Նետողական դանակները, որպես կանոն, իրենցից ներկայացնում են մետաղական շեղբ, չունի վառ արտահայտված կոթ և առավել ևս խաչարդ, ինչը գործնականորեն քչացնում է այդպիսի դանակների օգտագործման հավանականությունը ձեռնամարտի ժամանակ։ Այնուամենայնիվ, գոյություն ունի «Մանգուստ-Մ» դանակը, որը վելի հայտնի է Ստրիժ անունով, որը ստեղծվել է Վլադիմիր Կովրովի կողմից։ Այդ դանակը ունի մատնատակի բռնվածքի տեղ[1]։

Պաշտոնական մրցումների ժամանակ օգտագործում են միասնական տիպի դանակներ, որոնք հաստատվել են «Ունիֆայթ» ֆեդերացիայի կողմից։ Ընդհանուր երկարությունը՝ 260 մմ է, սայրի երկարությունը՝ 150 մմ, կռնակի հաստությունը՝ 6 մմ, քաշը՝ 285 գ.: Դանակը ոչ մի կերպ չի սրվում՝ համեմատաբար սուր պետք է լինի նրա սայրը։ Շեղբի վրա պարտադիր պետք է լինի Unifight ֆեդերացիայի նշանը, արտադրողի դրոշմը և պետք է սերտիֆիկացված լինի որպես տնտեսա-կենցաղային նշանակության իր և այդ պատճառով չի համարվում սառը զենք[2]։

Հիմնականում օգտագործվում են դանակի երեք տեսակներ՝ «Օսյոտր» և «Լիդեր», որոնք նախագծված են Վլադիմիր Կովրովի կողմից, և «Unifight PRO»: Դանակները պատրաստվում են 30ХГСМ պողպատից։ «Լիդեր»-ը՝ դանակ է, որի ծանրության կենտրոնը ընկած է սուր ծայրի կողմը, որը պահվում է նետումից առաջ, քանի որ նրա հավասարակշռությունը բռնվածքի այդ ձևը դարձնում է օպտիմալ[3]։ Այդպիսի դանակը հարմար է բոլորի համար ի շնորհիվ նրա ոչ մեծ քաշի և ձևի։ Նրա ոչ լայն սայրը «ներում է» այնպիսի սխալը, ինչպիսին է դաստակի պտույտը նետման ժամանակ։

«Օսյոտր»՝ մինչ օրս ամենատարածված նետողական դանակը։ Նախատեսված է ավելի փորձարու նետողների համար, սակայն շատերը սկսում են հենց դրանից։ Մինչև 2012 թվականը օգտագործվել է պաշտոնական մրցումների ժամանակ։

«Unifight PRO» ունի կռնակի ավելի մեծ լայնություն, քան «Օսյոտր» և «Լիդեր» դանակները, և, համապատասխանաբար, ունի ավելի մեծ քաշ։ Այն նախագծել է Վիտալի Կիմը[4]։ Արտադրվում է երկու տարբերակներով՝ «Unifight PRO» և «Unifight PRO-L»՝ այսինքն պարզեցված տարբերակը կանանց և երիտասարդների համար։ Ներկա դրությամբ միայն այդ երկու դանակներն են թույլատրվում Unifight ֆեդերացիայի վարկածով պաշտոնական մրցումների ժամանակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Скабелкин А. (01 июня 2002. №42.). «Метание ножа - мифы и реальность». «Магнум». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  2. Смирнов М., Анисимов С. (13 февраля 2008). «Кидаем ножички». Русский репортер. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  3. Тесемников К. (май 2009). «Полет ножа». Мастер ружье. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  4. «Метательные ножи». Виталий Ким. 2011. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.