Նեստոր Լակոբա
Նեստոր Ապոլոնովիչ Լակոբա (ռուս.՝ Нестор Аполло́нович Лакоба, ռուս.՝ ნესტორ აპოლონის ძე ლაკობა, մայիսի 1, 1893[1], Լիխնի - դեկտեմբերի 28, 1936[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), աբխազ խորհրդային քաղաքական և կուսակցական գործիչ, կոմունիստական կուսակցության անդամ (1912)։ 1918 թ.-ին եղել է Վրաստանի դեմոկրատական հանրապետության դեմ բարձրացված խռովության ղեկավարներից, Սուխումի ՌՀԿ-ի նախագահի տեղակալ, պարտիզանական ջոկատի կազմակերպիչ։
Նեստոր Լակոբա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1893[1] |
Ծննդավայր | Լիխնի |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1936[2] (43 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Լիխնի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Սերիա Լակոբա |
Զբաղեցրած պաշտոններ | Աբխազիայի վարչապետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կենտրոնական գործադիր կոմիտե |
Nestor Lakoba Վիքիպահեստում |
1920 թ.-ին ՌԿ(բ) կ ԿԿ-ի Կովկասյան բյուրոյի հանձնարարությամբ ղեկավարել է Բաթումի ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպությունը։ 1921 թ.-ին նշանակվել Աբխազիայի Հեղկոմի նախագահի տեղակալ, 1930—1936 թթ.-ին՝ Աբխազական ԻԱՍՀ կենտգործկոմի նախագահ, Վրաստանի կոմկուսի ԿԿ-ի, Անդրֆեդերացիայի կոմկուսի ԿԿ-ի, ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։ Եղել է Համ Կ(բ) կ 13, 15, 17 համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Лакоба Нестор Аполлонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեստոր Լակոբա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 476)։ |