Նեպտունալիաներ (լատին․՝ Neptunalia), հին հռոմեական Նեպտուն աստծուն նվիրված տոն։

Նեպտունի շատրվանը Բոլոնիայում

Տոնը կազմակերպվել է հուլիսի 23-ին՝ ամռան կեսին, որպեսզի երաշտի ժամանակ հանդիսավորապես ջուր խնդրեն Նեպտունից։ Արարողությունների մասին ոչինչ հայտնի չէ. միայն այն, որ հռոմեացիները կառուցում էին ճյուղերից տնակներ, որտեղ էլ տոնում էին։ Կայսրության շրջանում միավորվել է Նեպտունի պատվին անցկացվող խաղերի հետ (լատին․՝ ludi Neptunales կամ Neptunalici։