Նեոֆիտ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Նեոֆիտ (հին հունարեն՝ νεόφυτος, «վերջերս տնկված», նորելլուկ, լատին․՝ neophytus - նոր մկրտված, նոր դարձի եկած), մարդ, որը նոր է հավատ ընդունել, որևէ կրոնի, վարդապետության, սոցիալական շարժման նոր հետևորդ (կրոնափոխ), ցանկացած գործում սկսնակ, նորեկ։

Որպես պատմական տերմին՝ դա նշանակում է գաղտնի հավաքների նոր անդամ, ինչպիսիք են Հին Հունաստանում գտնվող Էլեվսինյան միսթերիաները։ Վաղ շրջանի եկեղեցում այդպես էին անվանում այն քրիստոնյաներին, որոնք մկրտվել էին և սպիտակ հագուստ էին կրում Զատիկի նախօրեից մինչև Զատկին հաջորդող առաջին կիրակին (ռուս.՝ Антипасха)։ Ավելի ուշ վանական կարգերի (ռուս.՝ монашеский орден) շարքում, այսպես կոչվել են, նորաթրաշ/նորաթուխ (լատին․՝ tonsura) վանականները։

Տես նաև խմբագրել