Նենսի Քելլի (անգլ.՝ Nancy Kelly,մարտի 25, 1921(1921-03-25)[1][2], Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունվարի 2, 1995(1995-01-02)[1][2], Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, 1956 թվականին ներկայացվել է Օսկար մրցանակի։

Նենսի Քելլի
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1921(1921-03-25)[1][2]
ԾննդավայրԼոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 2, 1995(1995-01-02)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրԲել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել
ԱմուսինԷդմոնդ Օ'Բրայեն
ԿուսակցությունԿալիֆոռնիայի հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Nancy Kelly Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարիերա խմբագրել

Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքում[3]։ Դեռ մանկուց նա նկարահանվել է ֆիլմերում նրան ամերիկական մամուլում անվանում էին «Ամերիկայի ամենակոմերցիոն հաջողակ երեխա-դերասան»[4]։ 1933 թվականից մինչև 1934 թվականը միաժամանակ աշխատել է ռադիոյում[5][6]։

Հասուն տարիքում նրա կատարած դերերը եղել են բավականին հաջողված։ Նա կրկնակի անգամ արժանացել է «Սարի Սիդոնս» մրցանակի՝ Չիկագոյի թատրոնում իր աշխատանքի համար, ինչպես նաև Թոնի մրցանակի՝ «Վատ զավակներ» պիեսում իր դերի համար, որի ֆիլմային տարբերակը 1956 թվականին բերել է Օսկար մրցանակ։ Դերասանուհին նաև նկարահանվել է հեռուստատեսային սերիալներում՝ ներառյալ «Ալֆրեդ Հիչկոկի ժամ» սերիալը, որի էպիզոդներից մեկում նա կատարել է գլխավոր դեր։

Կինոարտադրության մեջ իր թողած ավանդի համար նա Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի աստղ։

Ընտանիք խմբագրել

Դերասանուհին ամերիկացի դերասան Ջեքա Քելլիի մեծ քույրն է, նրանք արտաքնապես եղել են իրար շատ նման։ Նենսի Քելլիի կարիերան ավելի հաջողված էր, քան իր եղբոր կարիերան, ով հիմնականում նկարահանվում էր հեռուստատությունում[7]։

Քելլին երեգ անգամ ամուսնացել է։ Նրա առաջին ամուսինը եղել է դերասան Էդմոնդ Օ՛Բրայենը (1941—1942), երկրորդ ամուսինը՝ Ֆրեդ Ջեքմանը (1946—1950), իսկ երրորդը՝ Ուորեն Քարոն (1955—1968), ումից ունեցել է աղջիկ։

Մահացել է 1995 թվականի շաքարային դիաբետի բարդացումից։ Նա թաղվել է «Մեմորիալ այգի» գերեզմանատանը՝ Լոս Անջելեսում՝ Վեստվուդ-Վիլիջում։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. «Nancy Kelly Grows Up». Life. 1938 թ․ հուլիսի 18. էջ 36. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Nancy Kelly, 73; Actress Lauded for 'Bad Seed'». Oliver, Myrna, Los Angeles Times, January 16, 1995. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  5. Terrace, Vincent (2003). Radio Program Openings and Closings, 1931-1972. Jefferson, North Carolina: McFarland & Company, Inc. էջ 252. ISBN 978-0-7864-4925-5.
  6. Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Hardcover; revised edition of Tune In Yesterday (1976) ed.). New York, NY: Oxford University Press. էջ 434. ISBN 978-0-19-507678-3. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին. «The March of Time, news Agnes Moorehead Nancy Kelly and Jeanette Nolan as Eleanor Roosevelt and in other roles.»
  7. [1] Nancy Kelly

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Քելլի» հոդվածին։