Նեյտրոն (լատին․՝ neuter — ոչ այս, ոչ այն), չեզոք լիցք ունեցող տարրական մասնիկ է, որը կազմում է ատոմի միջուկը։ Պատկանում է բարիոնների դասին, նշանը՝ ։ Լիցքավորված չէ, ունի Մէվ/с² զանգված, որը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից և կազմում է 1838,68 էլեկտրոնային զանգված։

1930 թ․ Վիկտոր Համբարձումյանը և Դ․ Դ․ Իվանենկոն ցույց տվեցին, որ միջուկը չի կարող, ինչպես համարվում էր այն ժամանակ, բաղկացած լինել պրոտոններից և էլեկտրոններից, որ բետա-տրոհման ընթացքում միջուկից դուրս թռչող էլեկտրոնները ծնվում են տրոհման պահին, և որ պրոտոններից բացի միջուկում պետք է լինեն ինչ-որ չեզոք մասնիկներ[1]։

Նեյտրոնի գոյությունը բացահայտել է ֆիզիկոս Ջեյմս Չադվիկը 1932 թ., ինչի համար նա ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ 1935 թ.։ Նեյտրոնը ատոմի միջուկի հիմնական տարրերից մեկն է։ Ազատ վիճակում այն անկայուն է, ունի վրկ կյանքի տևողություն և ենթարկվում է -տրոհման՝ ։ Նյութում ազատ նեյտրոնի կյանքի տևողությունը շատ ավելի փոքր է։ Նեյտրոնի սպինի արժեքը հավասար է (, –ը Պլանկի հաստատունն է), ուստի այն նկարագրվում է Դիրակի հավասարումով և ենթարկվում Ֆերմի–Դիրակի վիճակագրությանը։ Նեյտրոնը լինելով էլեկտրապես չեզոք մասնիկ, ըստ Դիրակի տեսության՝ չպետք է ունենար նաև մագնիսական մոմենտ։ Սակայն միջուկային մագնիսական ռեզոնանսի վրա հիմնված փորձերից նեյտրոնի մագնիսական դիպոլային մոմենտի համար ստացվել է արժեքը (-ն միջուկային մագնետոնն է, որտեղ –ն պրոտոնի զանգվածն է, -ն՝ լույսի արագությունը), որը վկայում է նեյտրոնի բարդ կառուցվածքի մասին։ Մագնիսական մոմենտի բացասական նշանը ցույց է տալիս, որ այն ուղղված է սպինին հակառակ։ Նեյտրոնները, ըստ իրենց էներգիայի, հիմնականում բաժանվում են դանդաղ (մինչև Էվ) և արագ ( Էվ–ից ավելի) նեյտրոնների։

Նեյտրոնը մասնակցում է տարրական մասնիկների բոլոր հայտնի փոխազդեցություններին։ Որպես ուժեղ փոխազդող մասնիկ՝ հադրոն, նեյտրոնը շատ նման է պրոտոնին։ Ճշգրիտ փորձերը ցույց են տվել, որ այդ երկու մասնիկները տարբերող էլեկտրական լիցքը չի ազդում միջուկային ուժերի վրա, որոնք միևնույնն են յուրաքանչյուր և զույգի համար, տեղի ունի միջուկային ուժերի լիցքային անկախություն։ Այսպիսով, ուժեղ փոխազդեցությունների տեսակետից պրոտոնն ու նեյտրոն կարելի է դիտել որպես մեկ մասնիկ՝ նուկլոն, որը հանդես է գալիս տարբեր լիցքային վիճակներում։ Նուկլոնին վերագրվում է իզոտոպ սպին, իսկ վերջինիս և պրոյեկցիաները համապատասխանաբար վերագրվում են պրոտոնին և նեյտրոնին։ Միջուկային ուժերի լիցքային անկախությունը հանգեցնում է լրիվ իզոտոպ սպինի պահպանմանը՝ մի օրենք, որը տեղի ունի միայն ուժեղ փոխազդեցությունների համար։ Որպես իզոտոպ դուբլետի բաղադրիչների՝ նեյտրոնին և պրոտոնին վերագրվում են միևնույն քվանտային թվերը՝ բարիոնային լիցք, լեպտոնային լիցք, տարօրինակություն և դրական ներքին զույգություն։ Թեև նեյտրոնն իբրև ամբողջություն լիցքավորված չէ, սակայն նրանում գոյություն ունի դրական և բացասական լիցքերի և հոսանքների տարածական բաշխում, որով պայմանավորված է նեյտրոնի մագնիսական մոմենտը և որի շնորհիվ այն մասնակցում է էլեկտրամագնիսական փոխազդեցություններին։ Նեյտրոնի ներքին էլեկտրամագնիսական կառուցվածքը ցայտուն կերպով արտահայտվում է նուկլոններից բարձր էներգիայի էլեկտրոնների ցրման ժամանակ։ Նեյտրոնների թույլ փոխազդեցությունը հանդես է գալիս հիմնականում -տրոհման, տարօրինակ մասնիկների տրոհման (օրինակ, ) ժամանակ, ինչպես նաև հետևյալ տիպի պրոցեսներում՝ են։ Նեյտրոնը հանգստի զանգված ունեցող միակ մասնիկն է, որի համար անմիջականորեն դիտվել է գրավիտացիոն փոխազդեցությունը։

Էլեկտրական լիցքի բացակայությունը հնարավորություն է տալիս նեյտրոնին թափանցել ատոմի էլեկտրոնային թաղանթների միջով, մոտենալ լիցքավորված միջուկին և փոխազդել նրա հետ՝ առաջացնելով այս կամ այն միջուկային ռեակցիան, որի հետևանքով կարող է տեղի ունենալ ծանր միջուկի տրոհում կամ ռադիոակտիվ իզոտոպների առաջացում։ Այդ իսկ պատճառով նեյտրոնի դերը շատ մեծ է ոչ միայն գիտական հետազոտություններում, այլև միջուկային էներգետիկայում։

Գրականություն խմբագրել

  • Власов Н․ А․, Нейтроны, 2 изд․, М․, 1971․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ambarzumian V., Iwanenko D., Les électrons inobservables et les rayons, Compt. Rend. Acad Sci. Paris 190 (1930) 582.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 221