Նեղ բողազի բերդը կառուցվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, մի նեղ ձորի հյուսիսային ափին, ժայռոտ բարձունքին։ Ամրոցը շրջապատից 150 մետր բարձր է, միայն հրվանդանի հյուսիսային և մասամբ էլ հյուսիսարևմտյան կողմերն են, որոնց լանջերը շատ քիչ թերություն ունեն։ Ամրոցը վայրի տեղադրությանը համապատասխան ունի ոչ ուղիղ, երկարավուն տեսք։ Այն գրավում է մեկ հեկտարից ավելի տարածություն։ Պարիսպները Կիկլոպյան տիպի են, անտաշ քարերը շարված են առանց որևէ միացնող շաղախի, երկշար մեծ քարերի արանքը լցված չէ մանրաքարերով։ Ամրոցը բաժանվում է 2 անհավասար մասերի՝ հյուսիսային, որը հավանաբար միջնաբերդի դեր է խաղացել և հարավային։ Ամրոցից դուրս, դեպի հյուսիս-արևելք, 100-150 մետր հեռավորության վրա գտնվող աղբյուրի շուրջը կան մի քանի քարանձավներ, որոնց մուտքերի մոտ երևում են խոշոր քարերով շարված կիսաշրջանաձև պատերի հիմքերը։ Այդ քարանձավները որպես մարդկային կացարաններ են ծառայել։

«Նեղ Բողազ» ամրոց

Պարիսպները խմբագրել

Պարիսպների լայնությունը 3 մետր է։ Պարիսպների ու աշտարակների բարձրությունը պահպանվել է 2-3 քարերի ուղղահայաց շարքով, 3-4 մետր բարձրությամբ։ Ամրոսի ներսում և ամրոցից դուրս կան կացարանների ավերակներ, որտեղ ժայռերը օգտագործված են որպես բնակարանի պատ։ Ամրոցի պարիսպներում կան 9 քարաբուրգի հիմքեր, որոնք ունեն հավասար մեծություն (8*4 մետր) և դասավորված են՝ երկուսը մուտքի ( եղել է ամրոցի արևմտյան կողմում), աջ և ձախ կողմերում, չորսը՝ հյուսիսային և հյուսիսարևելյան պարսպամասերում, հավասար հեռավորության (15 մ) վրա, իսկ մնացած 3 աշտարակները գտնվում են ամրոցի հարավային պարսպի վրա։

Աղբյուրներ խմբագրել

  • Գ.Հ.Միքայելյան, «Հայաստանի հնագիտական հուշարձանները» Առաջին Հատոր, էջ 32