Նեղություն (ռուս.՝ Теснота), ռուս կինոռեժիսոր Կանտեմիր Բալագովի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ ստեղծված 2017 թվականին։

Նեղություն
ռուս.՝ Теснота
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվականմայիս 2017
Լեզուռուսերեն
ՌեժիսորKantemir Balagov?
ՊրոդյուսերԱլեքսանդր Սոկուրով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն118 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի հերոսներից մեկի հարցը. «Ինչո՞ւ է Ռուսաստանը մշտապես գտնվում պատերազմական իրավիճակում»[1]։

1998, Նալչիկ, Հյուսիսային Կովկաս, Ռուսաստան։ Քսանչորսամյա Իլանան աշխատում է հոր ավտոտնակում, որպեսզի նրան օգնի ծայրը ծայրին հասցնել։ Մի երեկո նրանց ամբողջ մեծ ընտանիքն իրենց ընկերների հետ հավաքվում են նշելու նրա կրտսեր եղբոր՝ Դավիդի նշանադրությունը։ Գիշերը զույգին առջանգում են՝ նրան համար պահանջելով փրկագին։ Այդ համախմբված հրեական բնակավայրում ոչ ոք չի դիմում ոստիկանությանը, բայց և չգիտեն՝ որտեղից գտնել անհրաժեշտ գումարը Դավիդին ու նրա հրասնացուին ազատելու համար։ Իլանան ու նրա ծնողները, յուրաքանչյուրն իր ձևով, այդ նպատակի համար գնում են ցանկացած զոհողության[2].

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Դարյա Ժովներ Իլա Իլա
Իլգա Դրագունովա Ադինա Ադինա
Վենիամին Կաց Դավիդ Դավիդ
Նազիր Ժուկով Զալիմ Զալիմ
Արտյոմ Ցիպին Ավի Ավի
Միխայիլ Ամբուրգ Մոշե Մոշե

Արտադրություն խմբագրել

Բալագանովի առաջին լիամետրաժ ֆիլմի սյուժեն հիմնված է իրական դեպքի վրա, որ տեղի է ունեցել նրա հայրենիքում Չեչենական պատերազմի ժամանակ[1][3][4]։ Ֆիլմը նկարահանվել է Ալեքսանդր Սոկուրովի ոչ առևտրայի հիմնադրամի կողմից «Пример интонации» կինեմատոգրաֆի աջակցությամբ «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ միասին Վլադիմիր Սմիռնովի հասարակական հիմնադրամի միջոցներով և գրեթե առանց պետության ֆինանսական օգնության, բացառությամբ Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի օգնությունը[4][5]։ Ինչպես նշել է Բալագովը, եթե չլինեին Սոկուրովն ու նրա «Пример интонации» հիմնադրամը, «այս ֆիլմը պարզապես չէր լինի»[1]։ Ֆիլմում նկարահանվել են ինչպես հասարակ մարդիկ, այնպես էլ պրոֆեսիոնալ դերասաններ Նալչիկից, Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից[3]։ Ֆիլմի արտադրությունն սկսվել է 2016 թվականի սեպտեմբերին[6]։ Ինտերիերային հիմնական նկարահանումներն անցկացվել են Սանկտ Պետերբուրգում, իսկ բնապայմաններում նկարահանումները տեղի են ունեցել Նալչիկում՝ հրեական թաղամասում[7]։ Ֆիլմը նկարահանվել է 1,33:1 (4:3) «համր» ձևաչափով, ինչը, ըստ Բալագովի խոսքերի, նրան թույլ է տվել սյուժեն առավելագույնս կենտրոնացնել հերոսի՝ մարդու վրա[1][8], «որպեսզի հանդիսատեսի մոտ բացարձակապես ամեն ինչ առաջացնի նեղության այդ զգացումը՝ լույսը, ձայնը, մոնտաժը, որպեսզի կադրի ներսում նեղ լինի» (ռուս.՝ «чтобы у зрителя абсолютно все вызывало это ощущение тесноты: свет, звук, монтаж, чтобы внутри кадра было тесно»)[9]։ Ֆիլմի վերնագիրը՝ «Նեղություն», ըստ ռեժիսորի խոսքերի, «ընդգրկում է նեղության բոլոր նշանակությունները», այդ թվում «անձնական եսասիրությունը և ավանդույթների նեղությունը, ներքին շրջանակների, ազգային մտածողության նեղությունը ու տարածական նեղությունը, երբ երկու ժողովուրդներին տեղը չի բավականացնում»[4]։

Ցուցադրություն և քննադատություն խմբագրել

2017 թվականին ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում[10]։ Կինոփառատոնի նախագահ Թիերի Ֆրեմոն այդ դեպքը բնութագրել է որպես «կինոարտադրության վերածնունդ» Ռուսաստանում[11], իսկ Բալագովն ինքը նշել է, որ «երիտասարդ մարդու համար շատ կարևոր է առաջին ֆիլմով մասնակցել Կաննի կինոփառատոնին, կարևոր չէ՝ որ ծրագրին» և ավելացրել, թե հնարավոր է, որ այդ մասնակցությունն ինչ-որ կերպ ռուսական կինոարտադրությանը դրդի Ռուսաստանի կենտրոնական հատվածներից շեշտն այնուամենայնիվ տեղափոխել Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի վրա»[12]։ Սկզբում ֆիլմի խրոնոմետրաժը կազմել է 2 ժամ, 30 րոպե, սակայն Կաննում մեծ էկրանով այն դիտելուց հետո Բալագովը որոշել է կրճատել այն[1] մինչև 118 րոպե[13]։

Մայիսի 24-ին Կաննում տեղի է ունեցել ֆիլմի դերասանների ու նկարահանող անձնակազմի ֆոտոքոլ, որում Բալագովին սատարել է Քոլին Ֆարելը[14]։ Նույն օրը ֆիլմը ցուցադրվել է կինոփառատոնում[15], где была встречена овациями[16], իսկ մայիսի 25-ին այն ներկայացվել է փառատոնի ռուսական տաղավարում[17]։ Մայիսի 27-ին մրցանակի ժյուրին Ալիսա Սայմոնի գլխավորությամբ հայտարարել է, որ «Նեղություն» ֆիլմն արժանացել է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակի Ռոբեն Կամպիյոյի «120 հարված րոպեում» և Պեդրո Պինիոյի «Ոչնչի ֆաբրիկա» ֆիլմերի հետ միասին[9][18][19]։ Մրցանակաբաշխության արարողության ժամանակ Բալագովն ասել է. Շնորհակալություն, որ այս պատմությանը թույլ տվեցիք հասնել ձեզ, որ երես չշրջեցիք նրանից։ Մեծ հույս ունեմ, որ մրցանակը կազդի Հյուսիսային Կովկասում կինեմատոգրաֆի ստեղծման վրա»[20]։ «Նեղություն» ֆիլմը ներկայացված է եղել մրցանակի նաև «Հատուկ հայացք» անվանակարգում և ինչպես նաև հավակնել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակի որպես ռեժիսորական լավագույն նորամուտ[21]։ Ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի ռուսական մեկ այլ ֆիլմ՝ «Нелюбовь», ստացել է ժյուրիի մրցանակ, որը Կաննի կինոփառատոնի երկրորդ մրցանակն է իր նշանակությամբ[22][23]։

Բալագովի աշխատանքը դարձել է «Հատուկ հայացք» ծրագրի առաջատար և բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից[24]։ Ըստ Անտոն Դոլինի՝ «Նեղությունը» ակամա կապվել է Անդրեյ Զվյագինցևի «Нелюбовь» ֆիլմի հետ, որը նույնպիսի մասնավոր դրամա է և հանրության ախտորոշում, սակայն տպավորություն չի ստեղծվում, թե դա ֆիլմ է կյանքի մութ կողմերի մասին, ընդհակառակը, այն պատմում է միմյանց համար մտահոգվող լավ մարդկանց մասին, «նեղության հաղթահարման, ցանկացած գետտոյից, կարծրատիպերից ու կատեգորիաներից ազատվելու ծարավի» մասին, այսինքն՝ «սոցիալական շերտավորման, ազգային ու կրոնական նույնականացումից և նույնիսկ ընտանիքից ու հարազատ տնից, երբ դրանցում նեղ է լինում»[8]։ Ստանիսլավ Զելվենսկին նշել է, որ «Նեղությունը» «լավատեսական, մարդասիրական պատմություն է մարդկայնության հաղթանակի մասի ընդդեմ անմարդկային հանգամանքների», որում կարելի է չնկատել «մանր թերացումները՝ և՛ ռեժիսորական, և՛ հատկապես սցենարային», քանի որ «ամեն օր չի հայտնվում հեղինակ, որն ունակ է ստիպելու հուզմունքով նայել նալչիկյան դիկոտեկի կրակներին»[25]։ Սակայն Բալագովն ինքը կարծում է, որ «մեծամասնությանը ֆիլմը դուր չի գա, և ինձ թվում է, որ նույնիսկ իմ հայրենիքում՝ Հյուսիսային Կովկասում, ֆիլմը չեն ընդունի»[12]։ Ընդ որում, Ռուսաստանում իր ֆիլմի վարձույթի մասին նա դեռ չէր մտածել[7]։

Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի հունիսի 7-14-ը Սոչիում անցկացված «Կինոտավր» 28-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում[26][27][28]։ Ըստ Անտոն Դոլինի գնահատականի՝ «նորամուտային բոլոր ֆիլմերից ամենամեծ հույսերը կապված են «Նեղության» հետ»[29]։ Բալագովն իր ֆիլմի համար «Կինոտավր» փառատոնում արժանացել է մրցանակի «Լավագույն նորամուտի համար» և Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի Դանիիլ Դոնդուրեյի անվան մրցանակի[30][31]։ «Նեղությունը» ցուցադրվել է նաև «Հայելի» XI կինոփառատոնի միջազգային մրցույթի շրջանակներում, որը համընկել է Անդրեյ Տարկովսկու ծննդյան 85-ամյակին ու անցկացվել է 2017 թվականի հունիսի 13-18-ը[32][33]։ Բալագովի ֆիլմն արժանացել է փառատոնի գրան պրիի չինացի ռեժիսոր Ֆեն Սյաոգանի «Ես մադամ Բովարին չեմ» ֆիլմի հետ միասին[34][35]։

«Նեղություն» ֆիլմը ցուցադրվել է 2017 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 1-ն անցկացված Մյունխենի կինոփառատոնի «CineVision» ծրագրում[36][37]։ Օդեսայի 8-րդ միջազգային կինոփառատոնում, որը կայացել է 2017 թվականի հուլիսի 14-22-ը, «Նեղություն» ֆիլմը ցուցադրվել է «Փառատոնների փառատոն» ծրագրում[38][39]։ 2017 թվականի օգոստոսի 3-ին ֆիլմը վարձույթի է հանվել Ռուսաստանում[40]։ «Նեղությունն» դիտարկվել է որպես «Օսկար» մրցանակի թեկնածու Ռուսաստանից «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում[41], սակայն վերջում Ռուսաստանի հանձնաժողովը ներկայացրել է «Нелюбовь» ֆիլմը[42]։ «Նեղությունը» ցուցադրվել է «Սեր և անարխիա» 30-րդ միջազգային կինոփառատոնում, որ անցկացվել է սեպտեմբերի 14-24-ը Հելսինկիում[43][44], ինչպես նաև սեպտեմբերի 22-30-ին անկցացված Սան Սեբաստյանի 65-րդ միջազգային կինոփառատոնում[45][46]։ Ֆիլմը ցուցադրվել է նոյեմբերի 19-26-ին Լոնդոնում անցկացված «Ռուսական կինոյի շաբաթվա» շրջանակներում[47][48]։

2018 թվականի մարտի 6-ին ֆիլմը ներկայացվել է «Նիկա» մրցանակի միանգամից հինգ, Զվյագինցևի «Нелюбовь» ֆիլմը՝ վեց, իսկ Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմը՝ ռեկորդային յոթ անվանակարգերում[49][50]։ Արդյունքում «Նեղություն» և «Нелюбовь» ֆիլմերը չեն ստացել ոչ մի մրցանակ, ինչում քննադատները նկատել են կոնֆորմիզմ, պահպանողականություն և քաղաքացիական պասիվություն կինոակադեմիկոսների կողմից[51]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Տարի Կատեգորիա Ներկայացված Արդյունք Ծան.
Կաննի կինոփառատոն 2017 Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ «Նեղություն» Հաղթանակ [52]
«Հատուկ հայացք» մրցանակ Առաջադրված [53]
«Ոսկե տեսախցիկ» մրցանակ Առաջադրված [54]
Կինոտավր 2017 Մրցանակ «Լավագույն նորամուտի համար» Հաղթանակ [55]
Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի Դանիիլ Դոնդուրեյի անվան մրցանակ Հաղթանակ
«Հայելի» կինոփառատոն 2017 Գրան պրի Հաղթանակ [56]
Մյունխենի կինոփառատոն 2017 CineVision Award Առաջադրված [57]
«Խաղաղի միջօրեականներ» կինոփառատոն 2017 Գրան պրի լիամետրաժ լավագույն ֆիլմի համար Հաղթանակ [58]
Մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար Դարյա Ժովներ Հաղթանակ
Սան Սեբաստյանի մրցանակ 2017 Սաբալտեգա Տաբակալերի մրցանակ «Նեղություն» Առաջադրված [59]
Ռուսական կինոյի շաբաթ 2017 Լավագույն նոր տաղանդ Դարյա Ժովներ Հաղթանակ [60]
Նիկա 2018 Լավագույն խաղարկային ֆիլմ «Նեղություն» Առաջադրված [61][62]
Ռեժիսորական լավագույն աշխատանք Կանտեմիր Բալագով Առաջադրված
Լավագույն սցենար Կանտեմիր Բալագով, Անտոն Յարուշ Առաջադրված
Կնոջ լավագույն դերակատարում Դարյա Ժովներ Առաջադրված
Տարվա հայտնություն Կանտեմիր Բալագով, «Նեղություն» Առաջադրված
Կինոմրցանակ «Արևելք-Արևմուտք։ Ոսկե կամար» 2018 Լավագույն խաղարկային լիամետրաժ ֆիլմ «Նեղություն» Առաջադրված [63][64]
Լավագույն ռեժիսոր Կանտեմիր Բալագով Առաջադրված
Լավագույն սցենար Կանտեմիր Բալագով, Անտոն Յարուշ Առաջադրված
Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում Օլգա Դրագունովա Հաղթանակ
Կնոջ լավագույն դերակատարում Դարյա Ժովներ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Егор Москвитин. ««Если бы не Сокуров, этого фильма просто не было»». Esquire. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 27 мая 2017-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  2. «Tesnota». Каннский кинофестиваль. Վերցված է 27 мая 2017-ին.
  3. 3,0 3,1 Benoit Pavan (24 мая 2017). «Tesnota (Closeness), meeting with Kantemir Balagov». Կաննի կինոփառատոն. Վերցված է 28 мая 2017-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Кантемир Балагов представил на фестивале в Канне свой дебютный фильм "Теснота"». ТАСС. 25 мая 2017. Վերցված է 28 мая 2017-ին.
  5. ««Теснота» в Каннах». Ленфильм. 24 мая 2017. Վերցված է 27 мая 2017-ին.
  6. «Фонд Александра Сокурова ищет еврейских актеров-любителей для фильма «Теснота»». Еврейские новости Петербурга. 28 мая 2016. Վերցված է 28 мая 2017-ին.
  7. 7,0 7,1 «Дебют Кантемира Балагова в Каннах: «Теснота» не для российского проката». RFI. 26 мая 2017. Վերցված է 28 мая 2017-ին.
  8. 8,0 8,1 Антон Долин (25 мая 2017). ««Теснота» Кантемира Балагова: ученик Сокурова снял фильм о еврейской семье на Кавказе в 1990-е И покорил Канны!». Meduza. Վերցված է 27 мая 2017-ին.
  9. 9,0 9,1 «Российский режиссер Балагов получил премию FIPRESCI на Каннском фестивале». ТАСС. 27 мая 2017. Վերցված է 28 мая 2017-ին.
  10. «The 2017 Official Selection». Կաննի կինոփառատոն. Վերցված է 27 мая 2017-ին.
  11. «Фильм "Теснота" вошел в программу "Особый взгляд" Каннского фестиваля». РИА Новости. 13 мая 2017. Վերցված է 28 мая 2017-ին.
  12. 12,0 12,1 «"На Кавказе фильм не примут". Режиссер Балагов о своей картине "Теснота", показанной в Каннах». Настоящее время. 25 мая 2017. Վերցված է 28 мая 2017-ին.
  13. «Теснота». ПрофиСинема. Վերցված է 28 мая 2017-ին.
  14. «Канны-2017: российский режиссер Кантемир Балагов представил фильм "Теснота" при поддержке Колина Фаррелла». HELLO! Russia. 24 мая 2017. Վերցված է 28 мая 2017-ին.
  15. «Programme. Festival de Cannes». Կաննի կինոփառատոն. Վերցված է 28 мая 2017-ին.
  16. Гуля Балтаева (28 мая 2017). «"Теснота": фильм ученика Сокурова называют откровением». Вести.ру. Վերցված է 28 мая 2017-ին.
  17. «В российском павильоне в Каннах представили фильм "Теснота"». Интерфакс. 25 мая 2017. Վերցված է 28 мая 2017-ին.
  18. «Фильм Балагова получил приз Международной федерации кинопрессы в Каннах». Интерфакс. 27 мая 2017. Վերցված է 28 мая 2017-ին.
  19. ««Теснота» Кантемира Балагова получила приз ФИПРЕССИ в Каннах. Это фильм о жизни еврейской семьи в Нальчике в 1990-е». Meduza. 27 мая 2017. Վերցված է 28 мая 2017-ին.
  20. «Российский режиссёр Балагов получил приз Каннского фестиваля за фильм «Теснота»». RT. 27 мая. Վերցված է 28 мая 2017-ին.
  21. «Фильм Кантемира Балагова «Теснота» получил в Каннах приз ФИПРЕССИ». RFI. 27 мая 2017. Վերցված է 28 мая 2017-ին.
  22. ««Нелюбовь» Звягинцева получила приз жюри Каннского кинофестиваля». Meduza. 28 мая 2017. Վերցված է 9 июля 2017-ին.
  23. Валерий Кичин (28 мая 2017). «Мирный штурм Лазурного берега. «Нелюбовь» Андрея Звягинцева получил приз жюри в Каннах». Российская газета. Վերցված է 9 июля 2017-ին.
  24. «Режиссёр из Нальчика покорил Канны. Фильм самого молодого режиссера стал фаворитом программы». Аргументы и факты. 25 мая 2017. Վերցված է 28 мая 2017-ին.
  25. Станислав Зельвенский (26 мая 2017). «Русский мир в Каннах: «Кроткая» Лозницы и «Теснота» Балагова». Афиша. Վերցված է 28 мая 2017-ին.
  26. «Конкурсные программы. 2017». Кинотавр. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 4 июня 2017-ին.
  27. «Объявлена программа фестиваля «Кинотавр». Жюри возглавит Евгений Миронов». Meduza. 15 мая 2017. Վերցված է 4 июня 2017-ին.
  28. «Нальчане сочли странным решение Балагова не показывать "Тесноту"». Кавказский узел. 5 июня 2017. Վերցված է 4 июня 2017-ին.
  29. Антон Долин (7 июня 2017). ««Кинотавр-2017». Что там интересного? Хлебников, Волобуев и Гигинеишвили. Изучаем программу фестиваля российского кино в Сочи». Meduza. Վերցված է 7 июня 2017-ին.
  30. ««Кинотавр 2017» объявил итоги». The Hollywood Reporter Russia. 14 июня 2017. Վերցված է 15 июня 2017-ին.
  31. ««Кинотавр» объявил победителей конкурса 2017 года». Бюллетень кинопрокатчика. 14 июня 2017. Վերցված է 15 июня 2017-ին.
  32. «XI Международный кинофестиваль им. Андрея Тарковского «Зеркало»». Кинофестиваль «Зеркало». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 19 июня 2017-ին.
  33. «Теснота». Кинофестиваль «Зеркало». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 19 июня 2017-ին.
  34. «Фильмы "Теснота" и "Я не мадам Бовари" удостоены Гран-при кинофестиваля имени Тарковского». ТАСС. 18 июня 2017. Վերցված է 19 июня 2017-ին.
  35. «Фестиваль «Зеркало» назвал победителей. Гран-при поделили две картины: из России и из Китая». Бюллетень кинопрокатчика. 18 июня 2017. Վերցված է 19 июня 2017-ին.
  36. «CineVision Competition». Мюнхенский кинофестиваль. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 19 июня 2017-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  37. «Closeness». Мюнхенский кинофестиваль. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 19 июня 2017-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  38. «Программа «Фестиваль Фестивалей» пополнилась новыми фильмами». Одесский международный кинофестиваль. 8 июля 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 9 июля 2017-ին.
  39. «Теснота». Одесский международный кинофестиваль. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 9 июля 2017-ին.
  40. «В "Тесноте": кто такой Кантемир Балагов и почему все обсуждают его дебютный фильм». ТАСС. 3 августа 2017. Վերցված է 9 августа 2017-ին.
  41. «"Теснота" Кантемира Балагова готова побороться за "Оскар"». РИА Новости. 5 сентября 2017. Վերցված է 24 сентября 2017-ին.
  42. «Стал известен претендент на «Оскар» от России». Lenta.ru. 21 сентября 2017. Վերցված է 24 сентября 2017-ին.
  43. «Closeness». Любовь и анархия. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 24 сентября 2017-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  44. «Столичный кинофестиваль «Любовь и анархия» отмечает свое 30-летие». Yle. 15 сентября 2017. Վերցված է 24 сентября 2017-ին.
  45. «Closeness». Кинофестиваль в Сан-Себастьяне. Վերցված է 24 сентября 2017-ին.
  46. «Raymond Depardon, Hong Sang-soo and Frederick Wiseman, among others, to compete for the Zabaltegi-Tabakalera Award». Кинофестиваль в Сан-Себастьяне. 23 августа 2017. Վերցված է 24 сентября 2017-ին.
  47. «The Russian Film Week Programme». Неделя русского кино. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 30 ноября 2017-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  48. Александр Кан (29 ноября 2017). «"Нелюбовь" и "Матильда" поделили "Золотых единорогов" в Лондоне». BBC Russian. Վերցված է 30 ноября 2017-ին.
  49. ««Аритмия» стала лидером по числу номинаций на премию «Ника»». Интерфакс. 6 марта 2018. Վերցված է 23 апреля 2018-ին.
  50. «Известны номинанты на премию «Ника»». Канал «Культура». 7 марта 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 23 апреля 2018-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  51. Андрей Плахов (3 апреля 2018). «Аритмия нелюбви и любовь к аритмии». Коммерсантъ. Վերցված է 23 апреля 2018-ին.
  52. «FIPRESCI Prize. 70th Cannes International Film Festival. 2017». ФИПРЕССИ. Վերցված է 27 мая 2017-ին.
  53. «Un Certain Regard». Կաննի կինոփառատոն. Վերցված է 28 мая 2017-ին.
  54. «Caméra d'or. Festival de Cannes 2017». Կաննի կինոփառատոն. Վերցված է 28 мая 2017-ին.
  55. «Призеры 28 Открытого Российского кинофестиваля «Кинотавр»». Кинотавр. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 15 июня 2017-ին.
  56. «Объявлены победители XI Международного кинофестиваля им. Андрея Тарковского «Зеркало»». Кинофестиваль «Зеркало». 18 июня 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 19 июня 2017-ին.
  57. «CineVision Award». Мюнхенский кинофестиваль. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 19 июня 2017-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  58. «Лауреаты 15-го Международного кинофестиваля «Меридианы Тихого»». Меридианы Тихого. 15 сентября 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 16 сентября 2017-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  59. «65th San Sebastian Film Festival 2017 Awards». Кинофестиваль в Сан-Себастьяне. 30 сентября 2017. Վերցված է 6 октября 2017-ին.
  60. «Nominations 2017». Неделя русского кино. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 30 ноября 2017-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  61. «Номинанты «Ника-31»». Российская академия кинематографических искусств «Ника». Վերցված է 7 марта 2018-ին.
  62. «Победители 31-й Ники». Российская академия кинематографических искусств «Ника». Վերցված է 1 апреля 2018-ին.
  63. «Номинанты 2017/18». Кинопремия «Восток — Запад. Золотая арка». 27 марта 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 23 апреля 2018-ին.
  64. «Первая церемония вручения премии «Восток — Запад. Золотая арка»». Кинопремия «Восток — Запад. Золотая арка». 14 апреля 2018. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 23 апреля 2018-ին.