Նելսոն Գևորգի Ստեփանյան՝ (մարտի 15 (28), 1913[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 14, 1944(1944-12-14)[2][1], Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ օդաչու։ Խորհրդային Միության կրկնակի հերոս[3]։ Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է հակառակորդի 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 հակառակորդի հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։

Նելսոն Ստեփանյան
մարտի 15 (28), 1913[1] - դեկտեմբերի 14, 1944(1944-12-14)[2][1] (31 տարեկան)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1]
Մահվան վայրԼիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ ռազմաօդային ուժեր
Կոչումփոխգնդապետ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունԲաքվի Ս. Օրջոնիկիձեի անվ. ռազմա–հետևակային դպրոց (1930)[1] և Կրասնոդարի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1935)[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «Օդեսսա պաշտպանության համար» մեդալ

Մինչև պատերազմը խմբագրել

Ծնվել է 1913 թվական մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում։ Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում։ Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ։ Հաղթել է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում և Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում։

1932 թվականին ավարտել է Սերգո Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը։ 1935 թվականին ավարտել է Բատայսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու։ 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում։

Արևելյան ռազմաճակատի (1941-1945) տարիներին խմբագրել

Սևծովյան նավատորմ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) երկրորդ օրը զորակոչվել է ԽՍՀՄ Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա։ 46-րդ գրոհային էսկադրիլիայի կազմում սովորել է «Ил-2» գրոհիչի հետ աշխատանքը և մասնակցել է Պոլտավայի, Զապորոժիեյի, Օդեսայի մատույցներում տեղի ունեցող պաշտպանական մարտերին։ 20-րդ թռիչքի ժամանակ Ստեփանյանը վիրավորվել է զենիթային արկի բեկորից։

Լենինգրադի պաշտպանություն խմբագրել

1941 թվականի օգոստոսից, Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում, պաշտպանել է Լենինգրադը։ Կազդուրվելուց և շարք վերադառնալուց մեկ ամիս անց Ստեփանյանը նշանակվում է օղակի հրամանատար։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1942 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ նույն տարվա նոյեմբերին կապիտան Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային գնդի էսկադրիլիայի հրամանատար։ Լենինգրադի մատույցներում իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել և շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ և գնդացիր։

Ղրիմի օպերացիա խմբագրել

1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ (հետագայում «Թեոդոսիական») գրոհային ավիագնդի հրամանատար։ Այդ ավիագունդը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի օդային շրջանում։ Նրա հրամանատարությամբ գունդը մասնակցել է Թեոդոսիայի, Սևաստոպոլի, Սուդակի մոտ մղվող մարտերին։ 1944 թվականի ապրիլի 16-ին Ստեփանյանը, որ մարտի էր տարել 12 «Ил-2» ինքնաթիռներից կազմված խումբը, անձամբ խորտակում է 3 դեսանտային բարժա։ Մայիսի 22-ին մասնակցում է հակառակորդի շարասյան կործանմանը։ Այդ մարտում Ստեփանյանի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում։

Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 հակառակորդի զինվոր և սպա։

Բալթյան ռազմաճակատ խմբագրել

Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին։ 1944 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ անգամ ներկայացվում է հերոսի կոչման՝ Մերձբալթիկայի օդային մարտերում «ցուցաբերած խիզախության համար»։

1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղևորվում է Լիեպայայի նավահանգստի ռմբակոծմանը։ Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից։ Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի հակառակորդի նավը։

Հերոսի հիշատակը խմբագրել

Նելոսն Ստեփանյանի հիշատակին 4 արձան է կանգնեցվել՝ Երևանում, Ստեփանակերտում, Լիեպայայում և հերոսի ծննդավայր Շուշիում, որը հետագայում ավերվել է ադրբեջանական կողմից։ Լիեպայայի արձանը 1990 ականների տեղափոխվել է Կալինինգրադ։

1954 թվականից Երևանի թիվ 71 դպրոցը կրում է նրա անունը։

Փաստա-գեղարվեստական գրքեր Նելսոն Ստեփանյանի մասին խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոց

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելսոն Ստեփանյան» հոդվածին։