Նելսոնի սյուն (անգլ.՝ Nelson's Column), Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակի կենտրոնում գտնվող հուշարձան։

Նելսոնի սյուն
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհաղթանակի սյուն
ՔանդակագործEdward Hodges Baily?
ՃարտարապետWilliam Railton?
Ստեղծում1840
Երկիր Միացյալ Թագավորություն
Պատմական երկիրՄիդլեքս
ԲնակավայրՎեստմինստեր
Գտնվելու վայրStatue of Admiral Lord Nelson?
ՓողոցԹրաֆալգարյան հրապարակ
 Nelson's Column Վիքիպահեստում

Տեղադրում և դիզայն խմբագրել

Սյունը կառուցվել է 1840–1843 թվականներին՝ ի պատիվ ծովակալ Հորացիո Նելսոնի, ով զոհվել էր 1805 թվականին կայացած Տրաֆալգարյան ճակատամարտում։ 5,5 մ բարձրություն ունեցող սյունը կանգնեցված է 46 մ բարձրությամբ գրանիտե պատվանդանին։ Արձանի հայացքն ուղղված է հարավ՝ Պորտսմութի կողմը, ուր գտնվել է հրամանատարի նավը՝ «HMS Victorу» անունով։

Հունական ոճով կառուցված սյունը զարդարված է անգլիական արկերից ձուլված բրոնզե զարդաքանդակներով՝ տերևի տեսք ունեցող։ Խորանարդաձև պատվանդանը զարդարված է բրոնզե չորս սյուներով, որոնք խորհրդանշում են ծովակալ Նելսոնի նշանավոր չորս հաղթանակները։ Հուշարձանը նախագծել է ճարտարապետ Ուիլյամ Ռեյլտոնը 1838 թվականին։ Կառուցվել է Peto & Grissell ընկերության կողմից։ Հուշարձանի՝ 1:22 մասշտաբով փոքրացված տարբերակը ցուցադրված է Լոնդոնի Գրինվիչի ծովային թանգարանում։ Ընդհանուր առմամբ հուշարձանն արժեցել է £47 500, որը ներկայումս կազմում է մոտ £3,5 միլիոն։ Սյան հիմքի մոտ գտնվող չորս առյուծները, որոնց հեղինակն է Էդվին Լանդսիրը, ավելացվել են ավելի ուշ՝ 1867 թվականին։

20–րդ դար խմբագրել

 
Նելսոնի արձանը վերանորոգման ժամանակ
  • 20–րդ դարում պատմվել է ավանդություն, որի համաձայն՝ 1925 թվականին շոտլանդացի խաբեբա Արթուր Ֆերգյուսոնը սյունը վաճառել է միամիտ ամերիկացիների[1]։
  • Նելսոնի սյունը խորհրդանշական իմաստ է ունեցել Ադոլֆ Հիտլերի համար․ Մեծ Բրիտանիա հաջող ներխուժման դեպքում նա որոշել էր սյունը տեղափոխել Բեռլին[2]։

Նվաճումներ խմբագրել

BBC հեռուստաընկերության մանկական հաղորդաշարի հաղորդավար Ջոն Նուկսը 1970 թվականին մագլցել է սյան գլուխը։ 1989 թվականին նույնն արել է հաղորդավար Հերի Վիլմոտը։

Վերանորոգում խմբագրել

Նելսոնի սյունը վերանորոգվել է 2006 թվականին։ Աշխատանքներն իրականացրել է David Ball Restoration Ltd. of South London ընկերությունը։ Մինչև վերանորոգումը լազերային ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ սյան բարձրությունը ավելի ցածր է՝ 51,5 մ, քան նախկինում կարծում էին (56 մ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Love, Dane. The Man Who Sold Nelson's Column and Other Scottish Frauds, Birlinn Ltd, 2007. ISBN 978-1-84158-612-0
  2. London illuminated | Travel | guardian.co.uk

Արտաքին հղումներ խմբագրել