Նելլի Ռումելյան
հայ բանաստեղծ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նելլի Խաչիկի Ռումելյան (նոյեմբերի 1, 1974, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արդի բանաստեղծ։
Նելլի Խաչիկի Ռումելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1974 (49 տարեկան) |
Ծննդավայր | Էջմիածին |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Կենսագրություն խմբագրել
Նելլի Ռումելյանը ծնվել է Մուսալեռան պաշտպանությանը մասնակցած հայրենադարձների ընտանիքում։ Ապրում և ստեղծագործում է Էջմիածնում։ Սովորել է Էջմիածնի Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9-ը դպրոցում։ Ստեղծագործում է դպրոցական տարիներից՝ չափածո, արձակ։ Տպագրվել է «17 անուն» և հայոց եղեռնի 100-ամյակին նվիրված «Անցյալը չի լռում» ժողովածուներում (համահեղինակ)։ Նելլի Ռումելյանի չափածո գործերը ներկայացված են մի շարք գրական կայքերում, էլեկտրոնային թերթերում։
Մեջբերումներ Նելլի Ռումելյանից խմբագրել
- Երբ կարոտդ է մանվում աշնանալաց ամպերի ճերմակ կծիկի հետ, ու հուշերն են թերթում սրտումդ պահ տված էջերը, երբ հոգիդ է երգում անձրևի ամեն կաթիլի հետ ու սերդ է պարում աշնան պաղի հետ, ապրո՜ւմ ես, ուրեմն ապրո՜ւմ...
- Ինձ համար ժամանակի լռությունն է Հայը, Մասիսների վեհությունն ու դրախտագետերի իմաստությունն է Հայը։ Սկիզբն ու վերջն է Հայը...
- Երանի աշնան համբերանքին, որ ամեն անգամ կորցնում ու ամեն անգամ նորովի, անբառ, անվրձին այդքան գույներ է հորինում։