Նելլի Գարսոն Ալարկոն (անգլ.՝ Nelly Garzón Alarcón, մարտի 8, 1932(1932-03-08), La Mesa, Colombia, Կունդինամարկա, Կոլումբիա - ապրիլի 17, 2019(2019-04-17), Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի բուժքույր և ուսուցչուհի, որը դարձել է Բուժքույրերի միջազգային խորհրդի (ICN) նախագահի պաշտոնն զբաղեցրած լատինաամերիկյան ծագմամբ առաջին բուժքույրը[1]։ Նա կոլումբիացի կանանցից մեկն էր, որը գիտության մեջ ամենամեծ արդիականությունն է ունեցել միջազգային մակարդակով[2][3][4]։

Նելլի Գարսոն Ալարկոն
Ծնվել էմարտի 8, 1932(1932-03-08)
ԾննդավայրLa Mesa, Colombia, Կունդինամարկա, Կոլումբիա
Մահացել էապրիլի 17, 2019(2019-04-17) (87 տարեկան)
Մահվան վայրԲոգոտա, Կոլումբիա
Քաղաքացիություն Կոլումբիա
ԿրթությունԿոլումբիայի ազգային համալսարան
Մասնագիտությունբուժքույր և համալսարանի դասախոս

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Գարսոնը ծնվել է 1932 թվականի մարտի 8-ին Կունդինամարկա դեպարտամենտի Լա Մեսա քաղաքում։

Ընդունվել է Կոլումբիայի ազգային համալսարան, որտեղ 1958 թվականին ստացել է ընդհանուր բուժքույրական կրթություն[5]։ Բուժքույրության մագիստրոսի աստիճանն ստացել է Վաշինգտոնի Ամերիկայի կաթոլիկ համալսարանում[5]։

Գործունեություն խմբագրել

1985 Իսրայելի Թել Ավիվ քաղաքում անցկացված 18-րդ համաժողովում ընտրվել է Բուժքույրերի միջազգային խորհրդի նախագահի պաշտոնում և հանդիսացել դրա առաջին հարավամերիկացի նախագահը։ 1988 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արժանացել է «Առողջություն բոլորի համար» մեդալի՝ Բուժքույրերի միջազգային խորհուրդն առաջնորդելու և առողջության առաջնային խնամքի միջոցով ԱՀԿ-ի 2000 թվականի նպատակներին հասնելու համաշխարհային շարժման մեջ ներդրման համար․ առաջին անգամ է ԱՀԿ-ն այս կարգի մեդալի արժանացրել որևէ բուժքրոջ։ 1997-2006 թվականների ընթացքում եղել է «Բուժքույրերի ազգային էթիկական կենտրոնի» առաջին կին նախագահը։ Կյանքի վերջին տարիներին, մինչև 2006 թվականը եղել է բուժքույրական բաժնի պրոֆեսոր Կոլումբիայի Ազգային համալսարանի ասպիրանտուրայում։ 2011 թվականին նույն համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում[6]։ Ղեկավարել է Կոլումբիայում բուժքույրերի իրավական կարգավորումը, ներառյալ «1996 թվականի 266 օրենքի» և «Բուժքույրական գործի էթիկայի մասին» օրենքի՝ «2006 թ. 911 օրենքի» ընդունումը։

2007 թվականին հանդիսացել է Կոլումբիայի ազգային համալսարանի «Ուփսիլոն Նու» մասնաճյուղի, «Sigma Theta Tau International», «Nursing Honor Society»-ի (STTI) ղեկավարներից մեկը և հիմնադիրը[7]։ 2011 - 2013 թվականների ընթացքում եղել է «Sigma Theta Tau International»-ի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանային համակարգողը։ 2015 թվականին «Sigma Global Nursing Excellence» կազմակերպությունը նրան շնորհել է Նելլ Ջ․ Վատսի «Կյանքի ձեռքբերում» բուժքույրական մրցանակը։

Մահ խմբագրել

Գարսոն Ալարկոնը մահացել է 2019 թվականի ապրիլի 17-ին Բոգոտայում, 87 տարեկան հասակում[փա՞ստ]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Ամերիկյան «Nursing Honor Society» ընկերության անդամ, «Sigma Theta Tau» ընկերություն։
  • «Տարվա բուժքույր», Կոլումբիայի բուժքույրերի ազգային ասոցիացիա, ANEC, 1970 թվական։
  • «Համալսարանի վաստակի շքանշան», Կոլումբիայի ազգային համալսարան, 1986 թվական։
  • Խորխե Բեխարանոյի շքանշան, Առողջապահության նախարարություն, 1985 թվականի օգոստոս։
  • «Առողջություն բոլորի համար» մեդալ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 1988 թվականի մարտ։
  • Նայթինգեյլի ընկերության անդամ, 1988 թվական։
  • Ակադեմիական գերազանցության մրցանակ, Ադեքսուն շրջանավարտների ասոցիացիայի առողջապահական բնագավառ, Կոլումբիայի ազգային համալսարան, 1990 թվական։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Homenaje a la vida de una gran líder: Dra. Nelly Garzón Alarcón». ICN - International Council of Nurses (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «Maestra de Maestras Profesora Nelly Garzon Alarcon». youtube.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  3. "Hoja de vida".
  4. «Nelly Garzón Alarcón». Dialnet (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  5. 5,0 5,1 «Nelly Garzón Alarcón». Universidad Nacional de Colombia. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  6. Castillo, Clara Virginia Caro (2011 թ․ հուլիսի 1). «Doctorado Honoris Causa a la Enfermera Nelly Garzón Alarcón». Avances en Enfermería (իսպաներեն). 29 (2): 375–375. ISSN 2346-0261. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  7. Palmer, Jane (2019 թ․ ապրիլի 29). «Tribute to Nelly Garzón Alarcón». nursingcentered.sigmanursing.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.