Նել, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գյոզալդարայի գավառակում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, Վանա լճից 4 կմ հարավ՝ գետափին։

Գյուղ
Նել
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԳյոզալդարայի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն181 մարդ (1914)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականուննելցի
Ժամային գոտիUTC+3
Նել (Աշխարհ)##
Նել (Աշխարհ)

Բնակչություն խմբագրել

1880-ականներին ուներ 40 տուն, իսկ 1914 թվականին 27 տուն՝ 181 բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմություն խմբագրել

1986 թվականի դրությամբ պահպանված էր Նել գյուղում գրված մի ձեռագիր։

Գյուղը թուրքերի կողմից ավերվել ու ոչնչացվել է 1895 թվականին, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հիմնովին ոչնչացվել է։

Պատմամշակույթային կառույցներ խմբագրել

Նելն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի, որին կից գործում էր Մուշեղյան վարժարանը։ Գյուղից արևելք գտնվում էր Ս. Հովհաննես հոյակերտ վանքը, իսկ հարավ-արևելքում Ս. Հարություն վանքի ավերակները[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 974

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։