Նեա-Իոնիա (Ատտիկա)

քաղաք Հունաստանում, Աթենքի հյուսիսային արվարձան

Նեա-Իոնիա (հուն․՝ Νέα Ιωνία «Նեա-Իոնիա»), քաղաք Հունաստանում, Աթենքի հյուսիսային արվարձան։ Գտնվում է ծովի մակարդակից 130 մ բարձրության վրա՝ Աթենական հարթավայրում, Տուրկովունիա լեռնաշղթայի ստորոտում, Աթենքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք։ Հյուսիսում սահմանակից է Իրակլիոնին, հարավում՝ Գալացիոնին, արևմուտքում՝ Նեա-Ֆիլադելֆիային և Նեա-Խալկիդոնին, արևելքում՝ Ամարուսիոնին։ Համանուն համայնքի ադմինիստրատիվ կենտրոնն է Հյուսիսային Աթենքում՝ Ատտիկա պատմական շրջանում։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 67 134 մարդ։ Տարածքը 4,421 կմ²[1]։ Բնակչության խտությունը կազմում է15 185,25 մարդ 1 կմ քառակուսի տարածքի վրա։ 2014 թվականի տեղական ընտրությունների ժամանակ քաղաքագլուխ է ընտրվել Իրակլիս Գոցիսը (հուն․՝ Ηρακλής Γκότσης): 1923 թվականին[2] փոքրասիական տեղահանությունից և հույն-թուրքական բնակչության փոխատեղությունից հետո Պոդարադեսի (հուն․՝ «Ποδαράδες») շրջանում բնակություն հաստատեցին փախստականներ Սպարտայից և Պիսիդիայից (այժմ Ըսփարթա Թուրքիայում)։ Բնակավայրն ստացել է Նեա-Պիսիդիա անվանումը (հուն․՝ Νέα Πισιδία): Ավելի ուշ բնակչությունը համալրվել է փախստականներով, ովքեր տեղափոխվել էին Նեապոլից Կապադովկիա (այժմ Նևշեհիր), Անթալիայից և Ալանիայից Պամփիլիա, Զմյուռնիայից և շրջակա գյուղերից՝ Ուռլի և Այվալըք, Սաֆրանբոլուից Ինեբոլու, Կաստամոնու և Ակխիսարա։ Նեա-Իոնիա քաղաքը հիմնադրվել է 1928 թվականին[3]։ Համայնքն ստեղծվել է 1933 թվականին[4]։ Քաղաքի Իոնիա անվանումը ծագում է անտիկ աշխարհագրությունից. այդպես է անվանվել Փոքր Ասիայի արևմտյան ափը, որը հարավում սահմանակից էր Կարիային, իսկ հյուսիսում՝ Էոլիդային։ 1931 թվականին քաղաքում բացվել է «Նեա-Իոնիա» երկաթուղային կայարանը։

Քաղաք
Նեա-Իոնիա
ԵրկիրՀունաստան Հունաստան
Հիմնադրված է1923 թ.
Մակերես4,4 կմ²
ԲԾՄ130 մետր
Բնակչություն64 611 մարդ (2021)
Հեռախոսային կոդ210
Փոստային դասիչ142 xx
Պաշտոնական կայքneaionia.gr
Նեա-Իոնիա (Ատտիկա) (Հունաստան)##
Նեա-Իոնիա (Ատտիկա) (Հունաստան)

Քաղաքում գործում են երեք կայարաններ՝ Աթենական մետրոպոլիտեն, «Պեֆկակիա» և «Պերիսոս»։

Քաղաքում է գտնվում Նեա-Իոնիայի և Նեա Ֆիլադելֆիայի թեմական առաջնորդարանը։ Սուրբ Անշահախնդիրների Մայր տաճարը գտնվում Է քաղաքի կենտրոնում՝ համանուն հրապարակում։ Քաղաքի հովանավորը սուրբ նահատակ Գեորգի Նեապոլիտն է։ Փոքրասիական հույների Հունաստան տեղափոխվելու ժամանակ 1924 թվականին Գեորգի Նեապոլիտի մասունքները տեղափոխվել են Նեա-Իոնիայի Եվստաթեոս նահատակի եկեղեցի[5]։

Բնակչություն խմբագրել

Թիվ Բնակչություն
1920 79[6]
1928 16 382

[6]

1940 27 775

[6]

1951 33 821

[6]

1961 48 149

[6]

1971 54 906

[6]

1981 59 202

[6]

1991 62 137

[7]

2001 69 508

[7]

2011 67 134

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (PDF) (հունարեն). National Statistical Service of Greece.
  2. «Ιστορία». neaionia.gr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Νέα Ιωνία (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Δ. Νέας Ιωνίας (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  5. Կաղապար:Православная энциклопедия
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Κοτζαμάνης, Βύρων Αθήνα, 1848 - 1995. Η δημογραφική ανάδυση μιας μητρόπολης(հուն.) // Επιθεώρηση Κοινωνικών Ερευνών. — 1997. — № 92—93. — С. 3—30. Архивировано из первоисточника 27 Հոկտեմբերի 2021.
  7. 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեա-Իոնիա (Ատտիկա)» հոդվածին։