Նարինե Կռոյան

հայ արձակագիր

Նարինե Կառլոսի Կռոյան (հունիսի 18, 1961(1961-06-18), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։

Նարինե Կռոյան
Ծնվել էհունիսի 18, 1961(1961-06-18) (62 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
ԿրթությունՎանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոց (1978) և Պետական կառավարման ինստիտուտ (1985)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՎՊՀ և ՀԱՊՀ
Նարինե Կռոյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ՀԽՍՀ Կիրովական քաղաքում։ Գերազանցությամբ ավարտել է Կիրովականի Վահան Տերյանի անվան (թիվ 5) միջնակարգ դպրոցը՝ զուգահեռաբար ավարտելով նաև Շարա Տալյանի անվան (թիվ 2) երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։

1985 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը (այժմ՝ ГУУ)՝ ստանալով Կառավարման կազմակերպման գծով մենեջեր-տնտեսագետի որակավորում։ Աշխատում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում /Վանաձոր մասնաճյուղ/։

Տնտեսագիտության թեկնածու է, գիտական բազմաթիվ հոդվածների հեղինակ։

Հայաստանի Գրողների Միության անդամ է 2012 թվականից։

Ստեղծագործում է նաև ռուսերեն։

Համագործակցում է ARI գրական գործակալության հետ։

Zabel Կին գրողների միջազգային ֆորումի անդամ է։

IPEN Armenia /nternational PEN Club/ -ի անդամ է։

Հրատարակած գրքեր խմբագրել

  • Հեքիաթներ փոքր մեծերի և մեծ փոքրերի համար (հեքիաթներ), Վանաձոր, ՍԻՄ տպագրատուն, 2010։
  • Ճարճատուկի ծաղիկը (պատմվածքներ, վիպակներ), Վանաձոր, ՍԻՄ տպագրատուն, 2011։
  • Շների համաստեղությունը (վիպակ), Երևան, Անտարես, 2012։
  • Ցեցի դեղը (պատմվածքներ), Երևան, Ակտուալ արվեստ, 2014։
  • Դառնածիններ (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Անտարես», 2014, (XXI. մատենաշար)[1]։
  • Ուխուգլոռան (վիպակ), Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2018
  • Դանիելի գիրքը (վեպ), Երևան, Մագաղաթ, 2018
  • Բելլա, Բելլադոննա (վեպ), Երևան, Newmag, 2021
  • Լուսնակարոտ, Երևան, Վան Արյան, 2022

Ստեղծագործությունները անթոլոգիաներում խմբագրել

  • Հայաստան, բարության փորձաքար, Վանաձոր, արմինֆո հրատ.,1999, «Երկրաշարժ էր..», «Ուստա Փիսոի հավատը»։
  • Գրական Լոռի, Երևան, Նշանակ հրատ., 2006, «Ծառը»։
  • Սիրո ձեր ժամանակը, Վանաձոր, ՍԻՄ տտագրատուն, 2009, «Մելանխոլիա»։
  • 19 պատմվածք, Երևան, Անտարես հրատ., 2011, «Ճամբար»։
  • Հայ արդի պատմվածք /ընտրանի/, Երևան, Էդիթ պրինտ հրատ., 2011, «Հավերժության գերիները»։
  • 16 պատմվածք, Երևան, Անտարես հրատ., 2012, «Կազիմիրի էֆեկտը»։
  • Կայարան, Երևան, Էդիթ Պրինտ հրատ., 2013, «Անքնություն»։
  • 21 պատմվածք, Երևան, Անտարես հրատ., 2014, «Ցեցի դեղը»։
  • Կամուրջ, Թբիլիսի, 2017, «Քոթը»
  • «Միաչքանի հրեշտակը» -Բոլիվիա, 2020
  • «Միաչքանի հրեշտակը» - Բուլղարիա, 2020
  • «Միազչքանի հրեշտակը» - ԱՄՆ 2021
  • Ցեցի դեղը՝ շվեդերեն, «Հին երկիր բարձր երկնքի տակ» 2021
  • «Միազչքանի հրեշտակը» -ռուսերեն թարգմանությամբ, /Литературная Армения/,/ 2023

Ստեղծագործությունները մամուլում խմբագրել

  • Գարուն, 9-10, 2006
  • Գարուն, 9-10, 2007
  • Նարցիս, 6, 2008
  • Նարցիս, 5, 2009
  • Նարցիս, 1, 2011
  • Նարցիս, 4, 2012
  • Երկունք՝ ՀԳՄ ԼՄ բաժանմունքի պարբերաթերթ
  • Վանաձորյան խճանկար շաբաթաթերթ
  • Գրական թերթ, 2012 թվականից մինչ օրս
  • Հորիզոն /գրական հավելված/ (Կանադա, 2014,
  • Անդին, 10, 2014, 1, 2018
  • Գրանիշ 2011-2020
  • Նորք 4, 2017
  • Նորք 3, 2019
  • «Երևան» (Բուլղարիա, 2020)
  • Գրողուցավ

Պարգևներ և մրցանակնե խմբագրել

  • 1998 - Վանաձորի մարզպետարանի մշակույթի բաժնի կողմից մրցանակ «Հայաստան, բարության փորձաքար» գրական ստեղծագործությունների մրցույթում՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին։
  • 2001 - Վանաձորի մարզպետարանի մշակույթի բաժնի կողմից մրցանակ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության, որպես պետական կրոնի ընդունման 1700-ամյակին։
  • 2011 - Օրանժ Արմենիա ընկերության և «Հայ գրքի կենտրոն» ՀԿ կազմակերպած «Օրանժ գրքի մրցանակ 2011» գրական մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն վեպ» անվանակարգում։
  • 2012 - Հայաստանի մարզերում «Նարցիս» հանդեսի 2011-2012 թթ. հայտարարված մրցույթի մրցանակ
  • 2013 - Անտարես հրատարակչության՝ պատմվածքի «Արձակ 2013» մրցանակ[2]
  • 2013 - «Գրողուցավ» կայքի կողմից սահմանված «Գայանե Բաբայանի անվան ամենամյա մրցանակ»
  • 2013 - Օրանժ Արմենիա ընկերության և «Հայ գրքի կենտրոն» ՀԿ կազմակերպած «Օրանժ գրքի մրցանակ 2013» գրական մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն պատմվածք անվանակարգում։
  • 2019 - Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակ
  • 2023 - ՀԳՄ և ՌԴ Հայերի միության համատեղ «XXI դար» մրցանակաբաշխության III մրցանակ (I մրցանակ չի տրվել) արձակի ժանրում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարինե Կռոյան» հոդվածին։