Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նարե Գևորգյան, երգչուհի։ Ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 22-ին, Հայաստանի Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում։

Նարե Գևորգյան
Նարե Գևորգյան
Ծնվել է1990 թվականի սեպտեմբերի 23
ԾննդավայրԳետաշեն, Արմավիրի մարզ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (2016)
Մասնագիտություներգչուհի
ԱշխատավայրԴիմակ» թատերախմբ
Կայքhy-am.facebook.com/narerunni

Կենսագրություն խմբագրել

Նարե Գևորգյանը ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 22-ին, ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում։ Սովորել է Մեծամորի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 10 տարեկան հասակից եղել է Գյումրիի «Դեղձանիկ» համույթի մենակատար։ 2001-2003 թվականներին «Էջմիածին» երգի մրցույթում ստացել է «Գրան Պրի»։ 2002 թվականին ճանաչվել է Գյումրիի լավագույն պատանի կատարող։ 2001-2003 թվականներին սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում։ Հայաստանում և արտերկրում Նարեն ունեցել է բազում համերգներ և մենահամերգներ։ 2011-2016 թվականներին սովորել է Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։

Գործունեություն խմբագրել

2006 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին և «Ոսկե քնար» մրցույթին, որտեղ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ 2010 թվականին ավարտել է Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի վոկալ բաժինը։ 2012-2013 թվականներին ջազային ու էստրադային վոկալ է դասավանդել Գյումրիի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական արվեստի պետական դպրոցում։ 2014 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Դուետ» նախագծին և դարձել հաղթող։ 2015 թվականից դասավանդում է Երևանի Էրեբունի համայնքի մշակույթի տան և Գ. Բուդաղյանի անվան արվեստի պետական դպրոցներում։ 2016 թվականին մասնակցել է Շանթ հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Պրեմիերա» նախագծին և հաղթող է ճանաչվել։ 2017 թվականին մասնակցել է Շանթ հեռուստաընկերության կողմից կաղմակերպված «Արենա live» նագախծին։ Այժմ Նարեն աշխատում է Էրեբունու մշակույթի տան «Դիմակ» թատերախմբում՝ որպես երգչուհի։

Հեռուստամրցույթներ խմբագրել

Երգեր խմբագրել

  • Թաքնված մի սեր[1]
  • Արև[2]
  • Խոսում է երկինքը[3]
  • Հեկեկանք[4]
  • Քեզ հետ եմ ես[5]
  • Գարմի[6]
  • Իմ յարը[7]
  • Հալել է[8]

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.youtube.com/watch?v=rde35GjMoXg Նարե Գևորգյանի երգերից
  2. https://www.youtube.com/watch?v=I6l-dylRMYs Նարե Գևորգյանի երգերից
  3. https://www.youtube.com/watch?v=tAKi6PK9Ca0 Նարե Գևորգյանի երգերից
  4. https://www.youtube.com/watch?v=mF-fkzOP0V8 Նարե Գևորգյանի երգերից
  5. https://www.youtube.com/watch?v=jjUQ7BDei2g Նարե Գևորգյանի երգերից
  6. https://www.youtube.com/watch?v=5JN0x3p8s20 Նարե Գևորգյանի երգերից
  7. https://www.youtube.com/watch?v=VBq26kBlra0 Նարե Գևորգյանի երգերից
  8. https://www.youtube.com/watch?v=sNjOgR3i3ig Նարե Գևորգյանի երգերից