Նարեկ Թովմասյան
Նարեկ Վալենտինի Թովմասյան (նոյեմբերի 13, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու (2002), Հայաստանի ժուռնալիստների միության (1997), Հայաստանի կոմպոզիտորների միության (2004) անդամ։ Վալենտին Թովմասյանի որդին է։
Նարեկ Թովմասյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Կենսագրություն խմբագրել
Նարեկ Թովմասյանը ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 13-ին հայ երաժշտագետ Վալենտին Թովմասյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի (Կարպ Դոմբաևի դասարան), երաժշտագիտության (ավարտել է 1999 թվականին, Իրինա Տիգրանովայի դասարան) բաժիներում։ Սովորել է ասպիրանտուրայում, որն ավարտել է 2002 թվականին (ղեկ.՝ Ա. Սարյան)։ 2003 թվականին ավարտել է Զալցբուրգի Արվեստներիի կառավարման միջազգային ամառային ակադեմիան (Ավստրիա), 2004 թվականին՝ մշակութային քաղաքականության «Ամստերդամ-Մաաստրիխտ» ամառային համալսարանը (Նիդերլանդներ)։
1993–2000 թվականներին ելույթ է ունեցել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ջութակահարների անսամբլի կազմում։ 2001-2003 թվականներին եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակությանյան հետ կապերի և հրատարակչական աշխատողների բաժնի պետ, 2003-2005 թվականներին՝ Հայաստանի երաժշտական ընկերության երաժշտագետ-խորհրդատու, 2006 թվականից՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար, 2008-2016 թվականներին՝ «Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի խորհրդատու։
Դասավանդել է Ցինցինատիի համալսարանում (Օհայո, ԱՄՆ), Կ. Մ. ֆոն Վեբեռի կոնսերվատորիայում (Դրեզդեն, Գերմանիա), Կովկասի ինստիտուտում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Երևանի պետական կոնսերվատորիայում, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |