Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նարա (այլ կիրառումներ)

Նարա (ճապ.՝ 奈良市 Nara-shi), քաղաք Ճապոնիայում, Հոնսյու կղզու հարավում։ Նարա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Ունի 365 205 բնակիչ (2010)։ Քաղաք֊թանգարան է, միջազգային նշանակության տուրիստական կենտրոն։ Նարան եղել է Ճապոնիայի առաջին մայրաքաղաքը (710-784

Քաղաք
Նարա
奈良市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՊրեֆեկտուրաՆարա
Հիմնադրված էփետրվարի 1, 1898 թ.
Մակերես276,84 կմ²
Բնակչություն365 205 մարդ (2010)
Խտություն1319,19 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ742
Փոստային ինդեքս〒630-8580
Փոստային դասիչ630-8580
Պաշտոնական կայքcity.nara.lg.jp
Նարա (քաղաք) (Ճապոնիա)##
Նարա (քաղաք) (Ճապոնիա)

Ճարտարապետություն խմբագրել

Քաղաքն ունի կանոնավոր հատակագիծ։ Պահպանված ճարտարապետական հուշարձաններից են․ Ցակուսիձի (եռահարկ պագոդայով, կառուցվել է 680 թվականին, 718 թվականին փոխադրվել Նարա), Կոֆուկուձի (հիմնվել է 669 թվականին, 710 թվականին փոխադրվել Նարա, վերակառուցվել 12-13-րդ դարերում), Տոդայձի (743-752, վերակառուցվել է 12-րդ, 17-րդ և 18-րդ դարերում), Տոսյոդայձի (հիմնվել է 759 թվականին), Սին Ցակուսիձի (հիմնվել է 747 թվականին) փայտաշեն մենաստանները։

Նարայի ժամանակակից կառուցապատմանը բնորոշ են 1-2-հարկանի բնակելի տները և սակավաթիվ վարչական շենքերը։ Նարայի շրջակայքում է Խորյուձի մենաստանը։

Կրթություն խմբագրել

Նարա քաղաքում կան բազմաթիվ համալսարաններ, այդ թվում ազգային` Նարայի կանանց համալսարանն ու Թէնրի մասնավոր համալսարանը։

Կլիմա խմբագրել

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նարա (քաղաք)ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 8,1 8,7 12,6 19,4 23,8 26,7 30,5 32,0 27,6 21,6 16,2 11,0 19,8
միջին ջերմաստիճանը (°C) 3,4 3,7 6,8 13,1 17,7 21,5 25,5 26,4 22,2 15,9 10,6 5,7 14,3
միջին նվազագույնը (°C) −0,7 −0,5 1,6 7,4 12,1 17,1 21,5 22,2 18,2 11,3 5,8 1,3 9,7
տեղումների քանակը (մմ) 49 62 99 125 127 212 185 114 161 109 66 40 1349
Աղբյուր՝ World Climate

Պատկերասրահ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարա (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 201