Նատալի Դեսսե (ֆր.՝ Nathalie Dessay, ապրիլի 19, 1965(1965-04-19)[2][3][4], Լիոն, Ռոն, Ռոն-Ալպ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի օպերային երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։ Հայտնի է ֆրանսիական և իտալական դասական օպերաներում (Մոցարտ, Օֆենբախ, Բելլինի, Դոնիցետտի) գլխավոր դերերգերի կատարմամբ։ Ելույթ է ունենում աշխարհի լավագույն օպերային թատրոններում։

Նատալի Դեսսե
ֆր.՝ Natalie Dessay[1]
Դիմանկար
Ծնվել էապրիլի 19, 1965(1965-04-19)[2][3][4] (58 տարեկան)
ԾննդավայրԼիոն, Ռոն, Ռոն-Ալպ, Ֆրանսիա[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
ԿրթությունԲորդոյի կոնսերվատորիա
Մասնագիտությունօպերային երգչուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
ԱշխատավայրFrance Inter
ԱմուսինԼորան Նաուրի
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներNeïma Naouri?
Կայքnatalie-dessay.com
 Natalie Dessay Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պատանեկան տարիներին ցանկացել է դառնալ բալետի պարուհի, այնուհետև՝ դերասանուհի։ Երբ Նատալի Դեսսեն զբաղվում էր դերասանական վարպետության դասերով, նրա մոտ հայտնաբերվեցին երաժշտական ընդունակություններ։ Դեսսեն ընդունվեց Բորդոյի ազգային կոնսերվատորիա, աշխատել է Թուլուզի ազգային նվագախմբում։

Les voix Nouvelles մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի և մեկ տարի կատարելագործվել է Վիեննայում։ Դրան հետևել են դերերի առաջարկները ֆրանսիական և արտասահմանյան օպերային թատրոնների կողմից։ Խաղացել է Մոցարտի, Վինչենցո Բելլինիի, Վերդիի, Շտրաուսի և այլոց օպերաներում։

Նատալի Դեսսեն ամուսնացած է բաս-բարիտոն Լորան Նաուրիի հետ, ունի 2 դուստր։ Ընդունել է ամուսնու հավատքը՝ հուդայականություն[7]։

Սկավառակագրություն խմբագրել

  • La Sonnambula (Bellini)
  • Die Zauberflote (Mozart)
  • Lucie de Lammermoor (Donizetti)
  • Orphée aux Enfers (Offenbach)
  • Les Contes d’Hoffman (Offenbach)
  • Mass in C Minor (Mozart)
  • Lakme (Delibes)
  • Mitridate (Mozart)
  • Alcina (Handel)
  • L’Orfeo (Monteverdi)
  • Vocalise (Rachmaninov)
  • Il Trionfo del Tempo e del disinganno (Handel)
  • Magnificat (Bach) and Dixit Dominus (Handel)
  • The Miracle of the Voice
  • Delirio- Cantatas (Handel)
  • Joyeux Noel (Voice-over work for soundtrack)
  • Mozart Heroines
  • French Opera Arias
  • Amor: Scenes and Lieder (R. Strauss)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Դեսսե» հոդվածին։