Նատալի Բրաուն
Նատալի Բրաուն (անգլ.՝ Natalie Brown, մայիսի 17, 1973[1], Թիմինս), կանադացի հեռուստատեսային դերասանուհի, որը ծնվել և մեծացել է Օնտարիոյում` Տիմինսեյում, և նախքան դերասանուհի դառնալը իր կարիերան սկսել որպես մոդել[2]։
Նատալի Բրաուն անգլ.՝ Natalie Brown | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Թիմինս |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Բրաունը առավել հայտնի է հեռուստատեսությունում աշխատելու շնորհիվ, որտեղ խաղացել է ավելի քան քառասուն դեր։ Խաղացել է առաջատար դեր կանադական «Սոֆի» սիթքոմում (որը նրան բերել է «Ջեմինի» մրցանակի անվանակարգ)[3], որը հեռարձակվել է 2008-2009 թվականներին CBC ալիքով։ 2010 թվականին ամերիկյան հեռուստատեսությունում երկրորդական դեր է ունեցել ABC-ի «Երջանիկ քաղաք» սերիալում։ 2014 թվականին եղել է «Շտամ» սերիալի առաջին եթերաշրջանի հիմնական դերասանական կազմի անդամ[4]։ Բացի այդ, երկրորդական դերեր է խաղացել «Լինել մարդ» և «Խայթվածը» ֆիլմերում։ Բրաունը նաև աննշան դերեր է խաղացել մի քանի կինոֆիլմերում, հայտնվել է հեռուստաֆիլմերում և հյուրի դերեր է կատարել «Թեժ կետ» և «Գաղտնի օպերացիա» սերիալներում
Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2002 | ս | Ֆակուլտետ | Undressed | Բրիաննա |
2003 | ֆ | Ինչպես բաժանվել տղայից 10 օրվա ընթացքում | How to Lose a Guy in 10 Days | տիկին Սևիեր |
2007 | հֆ | Երկրի զայրույթը | Something Beneath | Կհալի Սփենս |
2011 | ֆ | Էքստազներ | Irvine Welsh's Ecstasy | Մերի |
2012 | ս | Լինել մարդ | Being Human | Ջուլիա |
2014-2017 | ս | Շտամ | The Strain | Քելի Գուդվեզեր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://movie.douban.com/celebrity/1343252
- ↑ «Natalie Brown - Biography». BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Natalie Brown Awards». Internet Movie Database. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Canadian Natalie Brown dares to go dark in 'The Strain'». Toronto Sun. 18 сентября 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Բրաուն» հոդվածին։ |