Նավապետ Հուկ (անգլ.՝ Captain Hook), Դիսնեյի 14-րդ լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Փիթեր Փեն»-ի գլխավոր անտագոնիստը։ Մուլտֆիլմը նկարահանվել է Ջեյմս Մ.Բարիի համանուն վեպի հիման վրա։

Նավապետ Հուկ
Առաջին անգամ հայտնվել էՓիթր Փեն
Վերջին անգամ հայտնվել էՓերիներ. Ծովահենների կղզու գաղտնիքը
Տեղեկություններ
Ամբողջական անունՋեյմս հուկ՝ Քիլլան Ջոնս (Մի անգամ հեքիաթում)
Մականուն(ներ)Ջեզ (մանկական Մականուն, իրեն այդպես է կոչում), Նավապետ (կոչում է պարոն Սմին), Հուկ, Վոբլա (կոչում է Փիթեր Փենը)
Սեռարական
ԸնտանիքՀարրիետ Հուկ (մայր), Հարրի Հուկ (որդի, Ժառանգները), Սի Ջեյ Հուկ (դուստր, Ժառանգները)

Նկարագրություն խմբագրել

«Ջեյք և Նետլանդիայի ծովահենները» մուլտսերիալում Նավապետ Հուկը հանդես է գալիս որպես գլխավոր հերոսներ համարվող մի խումբ երեխաների հիմնական մրցակից։ Բայց ընդհանոիր առմամբ, Նավապետ Հուկը Փիթեր Փենի ոխերիմ թշնամին է, հաճախ դրսևորում է չափից շատ հիստերիա և վախկոտություն։ Նրա մականունը «Վոբլա» է, որը տրվել է Փիթեր Փենի կողմից։ Ի տարբերություն գրքի՝ մուլտֆիլմում կեռը նրա ոչ թե աջ ձեռքին է, այլ ձախ։ Ունի ծովահենների մեծ թիմ։ Բնօրինակ ֆիլմում նրան հնչյունավորել է դերասան Հանս Կոնրիդը։ Ներկայումս նրա հնչյունավորմամբ զբաղվում է դերասան Քորի Բերթոնը[1]։

Կերպարի ստեղծում խմբագրել

Նավապետ Հուկի անիմացիան ստեղծել է Դիսնեյ ընկերության անիմատոր Ֆրենկ Թոմասի կողմից[2][3]։

Հնչյունավորում խմբագրել

Նավապետ Հուկի դերի համար ընտրվել է դերասան Հանս Կոնրիդը, որը դարձել է նաև կերպարի նախատիպը։

Մի անգամ հեքիաթում խմբագրել

Նավապետ Հուկը հանդես է եկել ԱՄՆ-ում հայտնի «Մի անգամ հեքիաթում» սերիալում։ Երկրորդ եթերաշրջանից սկսած՝ սերիալի գլխավոր դերերից մեկն է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Капитан Крюк: озвучивание персонажа
  2. John Grant The Encyclopedia of Walt Disney's Animated Characters: From Mickey Mouse to Aladdin. — Нью-Йорк: Hyperion Books, 1993. — 243 с. — ISBN 1562829041
  3. Pierre Lambert Walt Disney, l'âge d'or(ֆր.). — Франция, 2006. — 195 с. — ISBN 2950781888
  4. Энциклопедия любимых героев (Disney)

Գրականություն խմբագրել

  • Энциклопедия любимых героев. — Эксмо, 2015. — С. 51. — 136 с. — (Disney. Коллекционное издание). — ISBN 978-5-699-80296-8