Նապոլեոն Կարլի Քարաքաշյան (ուկրաիներեն՝ Наполеон Карлович Каракашьян, 1919, Սլովանսկ, Իզյումսկի գավառ, Խարկովի նահանգ - ապրիլի 25, 1967(1967-04-25), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), արմատներով հայ խորհրդային բասկետբոլիստ, մարզիչ, բժիշկ, սպորտի վարպետ (առաջին ուկրաինացի բասկետբոլիտը, որն արժանացել է սպորտի վարպետի կոչմանը), ՈւԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ։

Նապոլեոն Քարաքաշյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բասկետբոլիստ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝1919
Ծննդավայր՝Սլովանսկ, Իզյումսկի գավառ, Խարկովի նահանգ
Մահվան ամսաթիվ՝ապրիլի 25, 1967(1967-04-25)
Մահվան վայր՝Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սլովյանսկում՝ հայի ընտանիքում։ Կիևի գերմանական օկուպացիայի ժամանակ ընդհատակյա գործունեությամբ է զբաղվել Կիևում։ Բաբի Յարում կրակոցների սկսվելուց հետո նա ընդհատակյա գործուղվել է Օդեսա, որտեղ ստեղծվել է պարտիզանական ջոկատ, և բժիշկ է նշանակվել 22-ամյա Նապոլեոնը։

1945 թվականի սեպտեմբերին ՈւԽՍՀ սպարտակիադայում հանդես է եկել Օդեսայի բասկետբոլի հավաքականի կազմում, որտեղ նրա հավաքականը զբաղեցրել է 1-ին տեղը։ Որպես մարզիչ ղեկավարել է ՈւԽՍՀ բասկետբոլի ազգային հավաքականը Ավստրիայի, Բուլղարիայի, ԳԴՀ, Լեհաստանի, Չեխոսլովակիայի և այլ երկրների առաջնություններում։

1960-1966 թվականներին եղել է Կիևի «Բանակի Մարզական Ակումբի» գլխավոր մարզիչը։

Մահ խմբագրել

1967 թվականի ապրիլի 25-ին (որոշ աղբյուրներում՝ 24) Պատոնա կամրջից երթուղային ավտոբուսն ընկել է Դնեպր գետը[1]։ Մի քանի տասնյակ մահացածների թվում էր նաև Նապոլեոնը։ Թաղվել է Կիևի Բայկովի գերեզմանոցում[2]։ Նրա մահից երկու օր անց՝ 1967 թվականի ապրիլի 27-ին, մարզական թերթում լույս է տեսել մահախոսականը[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Блог историка: 1967 год. Катастрофа, о которой приказали молчать».
  2. «Каракашьян Наполеон Карлович». kiev-necropol.narod.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Некролог. Наполеон Карлович Каракашьян». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  4. «некролог врач». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել