«Նայթվիշ» (անգլ.՝ Nightwish), ֆիննական սիմֆոնիկ մետալ խումբ, որի երգացանկը հիմնականում անգլերեն է։ Ստեղծվել է 1996 թվականին՝ Կիտեե քաղաքում։ Նախկինում «Nightwish»-ի ստեղծագործությունները առանձնանում էին նախկին վոկալիստ Տարյա Տուրունենի կանացի օպեռային վոկալի, ստեղնաշարային-սիմֆոնիկ երաժշտության և փաուեր-մետալի ծանր կիթառային հիմքի միախառնությմբ։ Այդ ոճը հաճախ անվանում են փաուեր-մետալ և սիմֆո-մետալ։ Ներկայիս վոկալիստ Անետ Օլզօնի ձայնը զգալիորեն տարբերվում է խմբի նախկին ձայնից։

Նայթվիշը Մելբուրնում 2008 թվական: Ձախից աջ` Մարկո Հիետալա, Տուոմաս Հոլոպայնեն, Անետ Օլզոն, Յուկկա Նևալայնեն, Էմպպու Վուորինեն:

Չնայած նրան, որ իրենց հայրենիքում նրանք ճանաչվեցին հենց առային սինգլից հետո, համաշխարհային ճանաչում ստացան միայն "Oceanburn" (1998 թվական) և "Wishmaster" (2000 թվական) ալբոմներից հետո, տեսահոլովակների հետ միասին, որոնք հաջողություն ունեցան բոլոր հայտնի հեռուստաալիքներում։

2007 թվականին խումբը թողարկեց նոր ալբոմ "Dark Passion Play", որի ձայնագրման մեջ մասնակցություն ունեցավ նոր վոկալիստ Անետ Օլզոնը։ Նա փոխարինման եկավ նախկին վոկալիստ Տարյա Տուրունենին, որը հեռացվել էր խմբից 2005 թվականին։

2012 թվականի հոկտեմբերի 1-ին խմբում ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով, Անետ Օլզոնը լքեց այն։

2013 թվականի հոկտեմբերի 9-ին Նայթվիշի պաշտոնական կայքում հայտարարվեց, որ խմբի մշտական վոկալիստ է նշանակվում Ֆլոր Յանսենը։ Նույն օրը հայտարարվեց նաև, որ խմբին է միանում Թրոյ Դոնոքլին։

Խմբի անդամները խմբագրել

Ներկայիս կազմը խմբագրել

Նախկին անդամները խմբագրել

Հրավիրված երաժիշտներ խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

Խմբի ալբոմները խմբագրել

Սինգլները խմբագրել

DVD խմբագրել

Տեսահոլովակները խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել