Նամպուլա
Նամպուլա (պորտ.՝ Nampula), քաղաք Մոզամբիկում, հանդիսանում է Նամպուլա նահանգի վարչական կենտրոն։ Գտնվում է երկրի հյուսիսում, ծովի մակարդակից 360 մ բարձրության վրա[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Նամպուլա | ||
Երկիր | Մոզամբիկ | |
Հիմնադրված է | 1919 թ. | |
Մակերես | 320 կմ² | |
ԲԾՄ | 360±1 մետր | |
Բնակչություն | 743 000 մարդ (2017) | |
| ||
Պատմություն խմբագրել
Նամպուլան հիմնադրվել է Մոզամբիկում դեռևս պորտուգալական տիրապետության ժամանակ և եղել է Նյասի գաղութի վարչական կենտրոնը։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1956 թվականից։ Քաղաքի կենտրոնը կառուցվել է 20-րդ դարի պորտուգալական գաղութային ճարտարապետության հոյակապ նմուշներով, որոնց թվում առանձնանում է de Nosa Senhora da Conceicao կաթոլիկ տաճարը։
1996 թվականին քաղաքում բացվել է Մոզամբիկի Կաթոլիկ համալսարանը (UCM)։
Բնակչություն խմբագրել
Բնակչության թվով ( 2007 թվականի տվյալներով 477 900 մարդ ) Նամպուլան երկրի երրորդ քաղաքն է ՝ մայրաքաղաք Մապուտուից և Բեյրայից հետո։
Տարեթիվ | Բնակչություն |
---|---|
1970 | 126 126 |
1997 | 314965 |
2007 | 477900 |
Տնտեսություն և տրանսպորտ խմբագրել
Նամպուլան Հյուսիսային Մոզամբիկի խոշորագույն տնտեսական կենտրոնն է, նրա արդյունաբերական և բանկային սիրտը։ Նամպուլան հիմնականում կապված է քաղաքի շրջակա տարածքներում գյուղատնտեսական արտադրանքի (բամբակ, բանջարեղեն, եգիպտացորեն, գետնանուշ և սուրճ) մշակման և վերամշակման հետ։
Նամպուլայով անցնում է Նակալա-Լիշինգ երկաթուղու գիծը, որը Աֆրիկայի խորքային շրջանները կապում է Հնդկական օվկիանոսի նավահանգիստների և ափերի հետ։ Ունի միջազգային օդանավակայան։
Հայտնի տեղաբնակներ խմբագրել
- Աբել Շավիեր - պորտուգալացի ֆուտբոլիստ
- Կարլուշ Կեյրոշ- պորտուգալացի մարզիչ և ֆուտբոլային մասնագետ
- Ռույ Ագուաշ-պորտուգալացի ավտոարշավորդ
Ծանոթագրություն խմբագրել
- ↑ ««Նամպուլա, Մոզամբիկ էջ»։ Fallingrain Global Gazetteer- ը։» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամպուլա» հոդվածին։ |