Նահապետ Մաթևոսի Արշակյան (ապրիլի 26, 1994(1994-04-26), Երևան, Հայաստան), հայ աճպարար, իլյուզիոնիստ։ Հայաստանի իլյուզիոնիստների ասոցիացիայի նախագահ և Ռուսական իլյուզիոնիստների ասոցիացիայի (Russian Association of Magician) անդամ։

Նահապետ Արշակյան
Դիմանկար
Ծնվել է1994, ապրիլի 26
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունիլյուզիոնիստ

Կենսագրություն խմբագրել

Նահապետ Արշակյանը ծնվել է 1994 թվականի ապրիլի 26-ին Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցում։ Սովորելուն զուգահեռ այդ տարիների ընթացքում հասցրել է ուսումնասիրել և դառնալ լավագույներից մեկը քանդակագործության և նկարչության ոլորտում։ Ինչից հետո կրթությունը շարունակել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում 2008-2012 թթ․։ 2012 թվականի հունիսի 19-ին զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր։

2012 թվականի հունվարից սկսել է հետաքրքրվել աճպարարությամբ։ Սկզբնական շրջանում Նահապետը տարբեր աճպարարների դիտում էր միայն հեռուստացույցով։ Դա պայմանավորված էր նրանով, որ Հայաստանում արվեստի այդ ճյուղը զարգացած չէր։ Հետագայում գրանցելով առաջին հաջողությունները այդ ասպարեզում՝ որոշում է զարգացնել այն Հայաստանի սահմաններում ևս։ 2012 թվականի ապրիլի 1-ին արդեն իսկ ոլորտով հետաքրքրված անձանց միահամուռ ուժերով ստեղծվում է Հայ աճպարարների միությունը։ Նահապետը պրոֆեսսիոնալ աճպարար ճանաչվեց 2014 թվականին։ Իսկ ահա 2017 թվականին գրանցեց առաջին մեծ հաղթանակը միջազգային հարթակում։

2017 թվականի մարտի 19-ին Մոսկվայում մասնակցել է 21-րդ միջազգային չեմպիոնատին և հաղթել, միանգամից անդմակցելով հանրահայտ «Ռուսական իլյուզիոնիստների ասոցիացիա»-ին (Russian Association of Magician)։ Նահապետ Արշակյանը մասնագիտացած է «Close-up», «Stand up», «Mentalism» և «Stage Magic» ժանրերում։

2018 թվականի ապրիլի 26 ին, իր ծննդյան օրը առաջի անգամ որոշում է կատարել է կյանքի համար վտանգավոր հնարք, և հենց նույն օրը իրականացնում։ Հնարքը, որը իրենից ներկայացնում էր ձեռնաշղթաներից ազատում տասը վայրկյանում, ամեն ձեռքը կապված տարբեր մեքենաներից։ Հնարքը անցնում է հաջող, որից հետո Նահապետը սկսում է օր ու գիշեր նոր ու նոր վտանգավոր հնարքներ մտածել ու կատարել ինչպիսիք են՝ կախված այրվող պարաններից ազատումը, զսպաշապիկից փախուստ, ձրկվել այրվող ձողից։ Իր կարիերայի ընթացքում մասնակցել է տարբեր հեռուստատեսային նախագծերի։ Հեղինակ է բազմաթիվ աճպարարական հնարքների։

2018 թվականի ձմռանը համագործակցում է «Շանթ» հեռուստաընկերության հետ և առաջին անգամ Հայաստանում մեկնարկում է ինքնատիպ ժամանցային ծրագիր, որը կոչվում է «Քո Երազանքը»։ Հաջողված և սիրված հեռուստանախագծից հետո Նահապետը բացահայտում է մի նոր հետաքրքրություն և սկսում է զբաղվել ֆիլմերի արտադրության ուսումնասիրությամբ։

2019 թվականին մասնակցում է Արմենիա հեռուստաընկերության «Երգիր թէ կարող ես» ծրագրի 2-րդ և 3-րդ եթերաշրջաններին։

Նահապետ Արշակյանը նշել է, որ[1]

  Դրա համար անհրաժեշտ է ունենալ ինֆորմացիայի շատ մեծ պաշար, ընդ որում՝ ամենատարբեր տեսակի ինֆորմացիայի։ Կոնկրետ ինձ օգնել է այն հանգամանքը, որ ես իմ կյանքի տարբեր տարիների ընթացքում զբաղվել եմ ամեն ինչով՝ խոհարարությամբ, վարսահարդարությամբ, նկարչությամբ, քանդակի եմ գնացել, էլեկտրամեխանիկա և մեխանիկա եմ ուսումնասիրել, տարվել եմ մեծ թենիսով, լողով, բասկետբոլով, կարատե, կայքերի ծրագրավորում և վերջում որոշեցի զբաղվել մի բանով, որ իմ ունեցած այս ողջ ինֆորմացիան, գիտելիքներն ու փորձը կհամախմբեր մի տեղում, և դա այն է՝ ինչով ես հիմա զբաղվում եմ։  

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մանվելյան, Նվարդ. ««Երբ մարդ կախարդում է, այդ պահին հրաշք է գործում, ու դա իր ու հանդիսատեսի համար զգացմունքների բարձրակետ է». Նահապետ Արշակյան (տեսանյութ)(լուսանկարներ)». 168 Ժամ. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.