Նախիջևանի գրականության թանգարան

Նախիջևանի գրականության թանգարան (ադրբ.՝ Cəlil Məmmədquluzadə adına Naxçıvan Ədəbiyyat Muzeyi), թանգարան Նախիջևանում, գիտահետազոտական կենտրոն և լուսավորչական հաստատություն։ Նախիջևանի Գրականության թանգարանը կրում է ադրբեջանցի լրագրող, լուսավորիչ, գրող-երգիծաբան Ջալիլ Մամեդկուլիզադեի անունը։

Նախիջևանի գրականության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունՆախիջևան
Հիմնադրվել է1967
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նախիջևանի Ջալիլ Մամեդկուլիզադեի անվան գրականության թանգարանը բացվել է Նախիջևանում՝ 1967 թվականի հունիսի 12-ին՝ 1966 թվականի ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշման համաձայն։ Թանգարանի բացման ժամանակ 98 ցուցանմուշ կար, իսկ այս պահին՝ ավելի քան 19.000 ցուցանմուշ։ Թանգարանի ֆոնդում ներկայացված են արժեքավոր ձեռագրեր, կիրառական և տեսողական արվեստի նմուշներ, հնագույն և ժամանակակից գրքեր, թերթեր ու ամսագրեր, հուշանվերներ և այլ թանգարանային նյութեր, որոնք արտացոլում են ադրբեջանական դարավոր գրականության պատմությունը։ Ցուցահանդեսում մեծ տեղ է զբաղեցնում նյութեր՝ դասական և ժամանակակից ադրբեջանական գրականությանը, Նախիջևանի բանաստեղծների և գրողների հայտնի ներկայացուցիչներին վերաբերող։

Ցուցահանդեսում և հիմնադրամում ներկայացնում են տարբեր ժանրերի ստեղծագործություններ, որոնք ստեղծվել են Ադրբեջանի քանդակագործների և վարպետների կողմից, Նախիջևանի թատրոնի պատմության վերաբերյալ փաստաթղթեր՝ պաստառներ, ծրագրեր, ներկայացումների էսքիզներ, լուսանկարներ, որոնք արտացոլում են թատրոնի հայտնի վարպետների աշխատանքը։

Նախիջևանի Գրականության թանգարանի մասնաճյուղ խմբագրել

Շարուրի շրջանում գործում է Գրական թանգարանի Ջալիլքենդյան մասնաճյուղը։ Այստեղ ներկայացված են հայտնի ադրբեջանցի գրող Ջալիլ Մամեդկուլիզադեի փաստաթղթերը, լուսանկարչական նյութերը և անձնական իրերը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «NAXÇIVAN MUXTAR RESPUBLİKASI | rəsmi portal». www.nakhchivan.az. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)