«Նախազգուշություն» (անգլ.՝ Precaution), Ջեյմս Ֆենիմոր Կուպերի առաջին վեպը։ Լույս է տեսել 1820 թվականին։ Ի տարբերություն նրա հետագա ստեղծագործությունների՝ այս գրքի գործողությունները տեղի են ունեցել Անգլիայում։

Նախազգուշություն
անգլ.՝ Precaution
Տեսակգրավոր աշխատություն
Ձևվեպ
ՀեղինակՋեյմս Ֆենիմոր Կուպեր
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել է1820

Ստեղծման պատմություն խմբագրել

Վեպը ստեղծելու գաղափարը Կուպերը պատահաբար է հղացել։ Մինչև 1820 թվականը, երբ նա դարձել է 31 տարեկան, գրեթե ոչինչ չի գրել։ Որպես պաշտոնաթող ծովային սպա՝ նա ապրել է Նյու Յորքի Սքարսդեյլ փոքրիկ քաղաքում և տեղական մակարդակով զբաղվել ձեռնարկատիրությամբ և քաղաքականությամբ։ Մի երեկո, երբ նրա կինը կարդացել է վերջերս լույս տեսած անգլիական սենտիմենտալ վեպերից մեկը, որը բավականին անհաջող էր ստացվել, Կուպերը բարձրաձայն նկատել է, որ կարող է գրել դրանից ավելի լավերը։ 1820 թվականի հունիսին նա ավարտել է վեպի աշխատանքը։

Սյուժե խմբագրել

«Նախազգուշություն» վեպը գրվել է անգլիական սենտիմենտալ վեպերի ոգով։ Վեպի թեման ամուսնությունն է։ Հեղինակը հստակ առաջ է քաշում այն միտքը, որ դստեր համար փեսայի ընտրությունը նրա ծնողների բարոյական պարտականությունն է[1]։

Հրատարակություն խմբագրել

Վեպը հրատարակելու որոշումը ծագել է միայն այն ժամանակ, երբ հեղինակն արդեն բավականաչափ աշխատել էր դրա վրա։ Սկզբում վեպը բարձրաձայն կարդում էին ընտանիքի մի քանի ընկերների մոտ՝ չբացահայտելով հեղինակին։ Ունկնդիրները կարծում էին, որ հեղինակը անգլիացի գրող Ամելիա Օփին էր, որն այդ տարիներին շատ հանրաճանաչ էր։ Կուպերին այդ արդյունքը բավարարել է, և նա դիմել է հրատարակչին։ 1820 թվականի նոյեմբերին «Նախազգուշություն» վեպը երկու հատորով հրատարակվել Է Նյու Յորքում՝ առանց հեղինակի իմացության։ Ավելի ուշ վեպըթողարկվել է նաև Անգլիայում։ Օվկիանոսի երկու կողմում էլ գիրքը գործնականորեն գրեթե աննկատ է մնացել։

Նշանակություն խմբագրել

Գրականության պատմության համար ինքնուրույն մեծ նշանակություն չունենալով՝ «Նախազգուշություն» վեպը Ֆենիմոր Կուպերի համար դարձել է գրչի կարևոր փորձարկում, որը թույլ է տվել նրան բացահայտել իր՝ գրողի տաղանդը[2], մտնել ամերիկյան գրական համայնք և սկսել գրքեր ստեղծել ամերիկյան բնօրինակ նյութի հիման վրա։ Առաջին նման գիրքը 1821 թվականին լույս տեսած «Լրտեսը կամ Պատմվածք չեզոք տարածքի մասին» գիրքն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. С.Иванько. Фенимор Купер
  2. Phillips, Mary Elizabeth (1913). James Fenimore Cooper. John Lane Company, New York, London. p. 368

Գրականություն խմբագրել

  • С.Иванько. Фенимор Купер. М., 1990.