Նաթ Քինգ Քոլ (անգլ.՝ Nat King Cole ամբողջական անունը՝ անգլ.՝ Nathaniel Adams Coles, մարտի 17, 1919(1919-03-17)[1][2][3][…], Մոնթգոմերի, ԱՄՆ[4] - փետրվարի 15, 1965(1965-02-15)[5][1][2][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), հայտնի ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, նաև դերասան։

Նաթ Քինգ Քոլ
Ի ծնե անունանգլ.՝ Nathaniel Adams Coles
Նաև հայտնի է որպեսNat King Cole
Ծնվել էմարտի 17, 1919(1919-03-17)[1][2][3][…]
Մոնթգոմերի, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էփետրվարի 15, 1965(1965-02-15)[5][1][2][…] (45 տարեկան)
Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Ժանրերջազ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դաշնակահար, դերասան, ջազ երաժիշտ, ջազ կիթառահար և հեռուստատեսային դերասան
Երգչաձայնբարիտոն
Գործիքներդաշնամուր, երգեհոն, կիթառ և վոկալ
ԼեյբլCapitol Records, Դեկա Ռեկորդս և Ammor?
ԿրթությունՈւենդել Ֆիլիպս Ակադեմիա
ԱնդամակցությունThe King Cole Trio?
ԱմուսինՄարիա Քոլ
Պարգևներ
Կայքnatkingcole.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Nat King Cole Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1919 թվականի մարտի 17-ին Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում։ Նրա հայրը Էդուարդ Քոլը եղել է քահանա Մկրտիչ եկեղեցում։ Մայրը՝ Պերլինը, եղել է եկեղեցու երգեհոնահար և երգչախմբի ղեկավար։ Առաջին դասերը նրան տվել է մայրը, իսկ առաջին ելույթին ներկայացել է Yes, We Have No Bananas երգով՝ 4 տարեկան հասակում։ 1921 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Չիկագո և 12 տարեկանից նա հաճախում է դաշնամուրի դասերի։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Նաթ Քինգ Քոլը 19 տարեկանում սկսեց աշխատել որպես պրոֆեսիոնալ դաշնակահար իր եղբոր՝ Էդիի խմբում։ 1936 թվականին Նաթը ելույթ է ունենում ռեվյույով Նոբլա Սիսլայի հետ։ 1937 թվականին ստեղծում է տրիո Օսկար Մուրոմի հետ։ Խումբը գոյատևեց մինչև 1947 թվականը։ 1943 թվականին դառնալով հայտնի վոկալիստ ձայնագրեց իր սեփական երգը (Straighten Up and Fly Right)։ «Capitol Records»-ը վաճառեց այդ երգի 500000 կրկնօրինակ։ 1950 թվականի հունիսին ձայնագրեց Mona Lisa բալլադը, որը իր երգացանկում զբաղեցրեց 1-ին տեղը։ 1956 թվականի վերջին Նաթը թողարկեց ջազային ալբոմ «After Midnight» անվանումով։ 1964 թվականին նա թողարկեց իր վերջին «L-O-V-E» ալբոմը, որից հետո մի քանի օր անց հայտնվեց հիվանդանոցում։ Նաթը մահացել է 1965 թվականի փետրվարին, քաղցկեղից՝ Կալիֆոռնիայում։ Նա առաջին սևամորթ էստրադային կատարողն էր ում հանդիսատեսն ընդունեց։ Ունեցել է շուրջ 18 ձայնասկավառակ և 350 երգ։

Նրա երգերը հնչում են 100-ից ավելի ֆիլմերում, որպես դերասան նկարահանվել է մոտ 20 գեղարվեստական և հեռուստեսային ֆիլմերում ու սերիալներում։

Մրցանակներ խմբագրել

  • Alabama Music Hall of Fame (1985)
  • Alabama Jazz Hall of Fame (1993)
  • Grammy Lifetime Achievement Award (1990)
  • Down Beat Jazz Hall of Fame (1997)
  • Grammy (2000)
  • Grammy (1959)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11909908X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթ Քինգ Քոլ» հոդվածին։