Նաթան Կաց
Նաթան Կաց (ֆր.՝ Nathan Katz, դեկտեմբերի 24, 1892[1][2], Waldighofen[2] - հունվարի 12, 1981[2], Մյուլուզ[2]), էլզասցի և գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ։ Համարվում է 20-րդ դարի էլզասերենով ստեղծագործած խոշորագույն հեղինակներից մեկը[3][4]։
Նաթան Կաց ֆր.՝ Nathan Katz | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1892[1][2] |
Ծննդավայր | Waldighofen[2] |
Վախճանվել է | հունվարի 12, 1981[2] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Մյուլուզ[2] |
Մասնագիտություն | շրջիկ մանրավաճառ, բանաստեղծ և դրամատուրգ |
Լեզու | էլզասերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Nathan Katz Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է հրեայի ընտանիքում։ Հայրը մսագործ էր (շոյխետ)[5][6]։ Մայրը ծագումով Բլոտզայմ քաղաքում տեքստիլ արտադրության սեփականատեր հարուստ ընտանիքից էր[7]։ Ընտանիքն ունեցել է մսի խանութ։ Ապագա բանաստեղծը հաճախել է գյուղի միակ դպրոցը, իսկ քանի որ Էլզասը բռնակցված էր, կրթությունն իրականացվում էր միայն գերմաներենով։ Մոր շնորհիվ նա տիրապետել է ֆրանսերենի։ Ինքնուրույն սովորել է անգլերեն։ 1913 թվականի սեպտեմբերին զորակոչվել է Գերմանական կայսերական բանակ։ Կռվել է Գերմանական կայսրության բանակում, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին և 1914 թվականի օգոստոսի 20-ին վիրավորվել է Սառեմբուրգի մոտակայքում։ Հիվանդանոցում վերականգնման ընթացքում նա Ֆիրբուրգի համալսարանում սովորել է գերմանական գրականություն։ 1915 թվականին նորից պայքար է մղել Նիժնի Նովգորոդի մոտակայքում, որտեղ նա գերի է ընկել ռուսական զորքերի կողմից և տարվել է ռազմագերիների ճամբար[7]։ Այդ ճամբարում նա գրել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Das Galgenstüблейн» («Կախաղան»), որը հրատարակվել է հինգ տարի անց՝ 1920 թվականին[8]։ Նա բանաստեղծություններ է նվիրել իր հայրենիքին և անդրադարձել է պատերազմի սարսափների թեմաներին[9]։ Նա գերմաներեն է թարգմանել Վիլյամ Շեքսպիրի, Չառլզ Պեգի, Թենիսոնի, Ռոբերտ Բըրնսի և Ֆրեդերիկ Միստրալի ստեղծագործությունները։ Բանաստեղծություններ և պատմություններ է գրել էլզասերեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ստիպված տարագրվել է Լիմուզենն[8]:Պատերազմի ավարտից հետո բանաստեղծը վերադարձել է Մյուլուզ, որտեղ 1946 թվականից մինչև 1958 թվականին թոշակի անցնելը եղել է քաղաքային գրադարանի գրադարանավար[10]։ Մյուլուզում ապրել է մինչև կյանքի վերջը՝ 1981 թվականը[3]։
Ընտանիք խմբագրել
Ամուսնացած է եղել Ֆրանսուազա Կացի հետ (ի ծնե՝ Բուալյի), որը ֆրանսիացի նկարիչ Լուի-Լեոպոլդ Բուայլիի և գեներալ Ֆուայի ծոռնուհին էր[7]։ Բանաստեղծի մահից հետո Ֆրանսուազան իր կյանքը նվիրել է նրա գրական ժառանգության համակարգմանը։
Հիշատակ խմբագրել
- 2005 թվականին ստեղծվել է Նաթան Կացի անվան մրցանակը[11][12] (ֆր.՝ Prix du patrimoine Nathan Katz), որը շնորհում են երիտասարդ բանաստեղծներին։
- Բանաստեղծի պատվին իր հայրենի Վալիդիգոֆեն քաղաքում կառուցվել է հուշարձան։
- Նաթան Կացի հիշատակին Մյուլուզ (Allée Nathan Katz) և Բլոտզայմ (Rue Nathan Katz) քաղաքներում անվանակոչվել են փողոցներ[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
- ↑ 3,0 3,1 BNU: Nathan Katz Արխիվացված 2017-10-29 Wayback Machine(ֆր.)
- ↑ La littérature alsacienne(ֆր.)
- ↑ 5,0 5,1 Генеалогия Натана Каца Արխիվացված 2017-10-30 Wayback Machine(ֆր.)
- ↑ Les informations sont extraites des deux ouvrages sur Nathan Katz : Victor Hell, Nathan Katz. Itinéraire spirituel d’un poète alsacien, Alsatia, Colmar, 1978 ; Yolande Siebert, Nathan Katz, poète du Sundgau, Société savante, d’Alsace et des régions de l’Est, Librairie Istra, Strasbourg-Paris, 1978(ֆր.)
- ↑ 7,0 7,1 7,2 Nathan Katz (1892—1981) Արխիվացված 2017-10-30 Wayback Machine(ֆր.)
- ↑ 8,0 8,1 Auteurs et poètes d’expression alsacienne, française ou allemande — Nathan Katz(ֆր.)
- ↑ Nathan Katz, poète du Sundgau(ֆր.)
- ↑ NATHAN KATZ 1892—1981, Waldighoffen Արխիվացված 2017-10-30 Wayback Machine(գերմ.)
- ↑ Site sur les prix littéraires Արխիվացված 2017-11-02 Wayback Machine(ֆր.)
- ↑ LA BOURSE DE TRADUCTION DU PRIX NATHAN KATZ DU PATRIMOINE, 2013(չաշխատող հղում)(ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթան Կաց» հոդվածին։ |