Նազիկ Դոմբալաքյան
ամերիկացի դերասանուհի
Նազ Էդվարթս կամ Նազիկ Դոմբալաքյան (փետրվարի 2, 1952[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկահայ ձայնային դերասանուհի, երգչուհի և Բրոդվեյի աստղ, որը առավել հայտնի է «Sailor Moon»-ի անգլերեն տարբերակում հնչող Թագուհի Բերլիի ձայնի համար։
Նազիկ Դոմբալաքյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1952[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ձայնային դերասանուհի, երգչուհի, երաժիշտ և թատրոնի դերասանուհի |
Կարիերա խմբագրել
1994 թվականին նա նկարահանվել է «And Then There Was One» ֆիլմում։
2012 և 2014 թվականներին Դոմբալաքյանը եղել է Songbook ակադեմիայի տարածաշրջանային գիտակ, որը ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպված ինտենսիվ դասընթաց է եղել՝ կազմակերպված Great American Songbook հիմնադրամի կողմից, որը հիմնադրել է Մայքլ Ֆայնշթայնը[2][3]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմեր խմբագրել
Տարեթիվ | Բնօրինակի վերնագիր | Դերակատարում | Նշումներ | Հայերեն վերնագիր |
---|---|---|---|---|
1994 | And Then There Was One | Մայրության բուժքույր | Հեռուստասերիալ | Եվ վերջում կար մեկը |
1995 | The Shamrock Conspiracy | Դայան Հելլինջեր | Հեռուստասերիալ | Շամրոկի դավադրոթյունը |
2002 | Meet Prince Charming | Լեզլի | Դիմավորեք, արքայազն հմայիչ |
Television խմբագրել
Տարեթիվ | Բնօրինակի վերնագիր | Դերակատարում | Նշումներ | Հայերեն վերնագիր |
---|---|---|---|---|
1989 | A Fine Romance | Մարիա | Էպիզոդ «The Thomas Crown Affair» | Լավ սիրավեպ |
1993 | The Hidden Room | Նաթալի | Էպիզոդ «Refuge» | Թաքցված սենյակը |
1994 | Hello Kitty | Էպիզոդ «The Circus Comes to Town» | Հելլոու Քիթի | |
1995 | Sailor Moon | Թագուհի Բերլի | 40 էպիզոդ | Սեյլոր Մուն |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.annarbor.com/entertainment/feinsteins-great-american-songbook-regional-vocal-competition-for-high-school-students-coming-to-ker/ Annarbor.com Retrieved 21 July 2015
- ↑ http://www.mlive.com/entertainment/ann-arbor/index.ssf/2014/05/michael_feinsteins_great_ameri.html mlive.com Retrieved 21 July 2015