Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նազարեթ Երվանդի Թովմասյան (նոյեմբերի 1, 1934(1934-11-01)[1][2], Բջնի, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000)[3]:

Նազարեթ Թովմասյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1934(1934-11-01)[1][2] (89 տարեկան)
Բջնի, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունք[1] և ՀԱՊՀ[1][2]
Գործունեության ոլորտԴիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումները Հայաստանում[1][2]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1956)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2] և թղթակից անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1968)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի համալսարանը (1956)։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքում (1963-1969)։ 1969-1989 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումներին։ Մշակել է էլիպսական տիպի դիֆերենցիալ հավասարումների համար եզրային խնդիրների լուծման մեթոդներ։ Ուսումնասիրել է սինգուլյար ինտեգրալ հավասարումների որոշ դասեր, ինչպես նաև եզակիություններով դիֆերենցիալ հավասարումներ անալիտիկ ֆունկցիաների դասերում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նազարեթ Թովմասյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 203