Նադեժդա Սուսլովա

Ռուս բժշկուհի, գինեկոլոգ

Նադեժդա Սուսլովա (սեպտեմբերի 1 (13), 1843, Պանինո (գյուղ, Սոսնովսկի շրջան), Սոսնովսկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ - ապրիլի 20, 1918(1918-04-20), Lazurne, Crimea, Ալուշտայի քաղաքային խորհուրդ), ֆիզիոլոգ, վիրաբույժ, գինեկոլոգ, առաջին ռուս կինը, որը դարձավ բժշկագիտության դոկտոր։ Ապոլինարիա Սուսլովայի քույրը[1], Ֆ.Մ.Դոստոևսկու սիրելին։

Նադեժդա Սուսլովա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1 (13), 1843
ԾննդավայրՊանինո (գյուղ, Սոսնովսկի շրջան), Սոսնովսկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ
Մահացել էապրիլի 20, 1918(1918-04-20) (74 տարեկան)
Մահվան վայրLazurne, Crimea, Ալուշտայի քաղաքային խորհուրդ
ԳերեզմանՂրիմ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա, Ցյուրիխի համալսարան և Գրացի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, գինեկոլոգ, մանկաբարձ և վիրաբույժ
ԱմուսինFriedrich Erismann?
 Nadezhda Suslova Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն խմբագրել

 
Ն․ Սուսլովայի ատենախոսությունը, 1867

Նադեժդա Պրոկոֆևնա Սուսլովան ծնվել է Նիժնի Նովգորոդի Գորբատովսկի շրջանի Պանինո գյուղում (այժմ՝ Նիժնի Նովգորոդի մարզի Սոսնովսկի շրջան) ճորտ գյուղացու ընտանիքում[2][3], որը ազատություն է ստացել կոմս Շերեմետևից և դարձել թղթի գործարանի սեփականատեր։ Ունենալով որոշակի եկամուտ՝ հայրը կարողացել է դստերը տալ բավարար կրթություն։ Սկզբում Մոսկվայի Պենիչկաու գիշերօթիկ դպրոցում, որտեղ նա մանրակրկիտ ուսումնասիրել է օտար լեզուներ։ Ինչպես իր ժամանակակիցներից շատերը, Նադեժդան շատ էր կարդում, սիրում էր Ն. Գ. Չերնիշևսկու ստեղծագործությունները և ընկերություն էր անում հեղափոխական դեմոկրատների հետ։ 1859 թվականին Սուսլով քույրերը տեղափոխվում են Սանկտ Պետերբուրգ։

1861 թվականին 18-ամյա Նադեժդան հրապարակում է իր «Рассказ в письмах» (№ 8) և «Фантазёрка» (№ 9) աշխատությունները «Современник» ամսագրում (խմբագիրներ՝ Ն. Ա. Նեկրասով և Ի. Ի. Պանաև)։ 1860-ական թվականներին եղել է «Земля и воля» հեղափոխական կազմակերպության անդամ։ Ըստ հետախուզական տվյալների՝ նա նաև եղել է Առաջին ինտերնացիոնալի անդամ։ Նրա տանը նրանք երգել են «Մարսելյեզ» և լեհական ազատագրական երգեր։ Իր հեղափոխական կապերի պատճառով նրան վերցրել են «ոստիկանության գաղտնի զգոն հսկողության տակ»։

Ցարական Ռուսաստանում կանանց համար փակ էին բոլոր բուհերի դռները։ Միայն Սանկտ Պետերբուրգի Բժշկական-վիրաբուժական ակադեմիայում որոշ պրոֆեսորներ (Ի.Մ. Սեչենով և Ս.Պ. Բոտկին) 1862 թվականին թույլ տվեցին երեք կանանց, այդ թվում՝ Սուսլովային , հաճախել դասախոսություններին։

Սուսլովան հատկապես հետաքրքրված էր ֆիզիոլոգիայով, նրա «Изменение кожных ощущений под влиянием электрического раздражения» հոդվածը հայտնվեց «Медицинском Вестник» տեղեկագրում։ Այն բանից հետո, երբ 1863 թվականին ցարական կառավարությունն արգելեց կանանց մասնակցել դասախոսություններին, Նադեժդան մեկնեց Շվեյցարիա։

1864 թվականին Սուսլովան ընդունվեց Ցյուրիխի համալսարան, իսկ 1867 թվականին նա դարձավ առաջին ռուս կինը, որն ստացավ բժշկության, վիրաբուժության և մանկաբարձության դոկտորի դիպլոմ «Доклад о физиологии лимфы» («Beiträge zur Physiologie der Lymphherzen») ատենախոսության համար՝ Ի.Մ.Սեչենովի ղեկավարությամբ[4]։

1868 թվականի ապրիլի 16-ին Վիեննայում Նադեժդան ամուսնացել է շվեյցարացի բժիշկ Ֆյոդոր Ֆեդորովիչ Էրիսմանի հետ։ Նադեժդան 1867 թվականի դեկտեմբերի 14-ին ավարտել է Գրացի ավստրիական համալսարանը, ամուսնու հետ վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։ Նա ստիպված է եղել նորից քննություններ հանձնել և երկրորդ անգամ պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։

Հետագայում հրատարակվել են նրա այլ գիտական ​​աշխատություններ՝

  • «Прибавление к физиологии лимфатических сердец» (Սանկտ Պետերբուրգ, 1868)
  • «Կյանքի առաջին տարիներին երեխաների դաստիարակության մասին» Մ.Մ. Մանասեյինայի գրքերի քննադատական ​​վերլուծությունը։

1878 թվականից Էրիսմանի հետ ամուսնությունը դադարեց գոյություն ունենալ, բայց զույգը ամուսնալուծվել է միայն 1883 թվականին Շվեյցարիայում։ Այնուհետև Նադեժդան ամուսնացել է Գոլուբևի հետ։

1892 թվականից նա ապրում էր Ալուշտայում՝ Ղրիմի հարավային ափի Կաստել կալվածքում (այժմ՝ Լազուրնոյե), որտեղ էլ մահացել է և թաղվել 1918 թվականի ապրիլի 20-ին։ Բժշկուհու գերեզմանը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է։

 
Սուսլովայի և Գոլուբևի տունը Ալուշտայում, Լազուրնոյե
 
Սուսլովայի գերեզմանը Լազուրնոյե գյուղից 700 մ հեռու, Մշակությաին ժառանգության օբյեկտ

Հիշատակ խմբագրել

  • Ֆ․ Դոստոևսկին 1876 թվականի իր «Գրողի օրագրում» խորը հարգանքի զգացումով գրում է Նադեժդայի մասին, որ բարձրագույն կրթության նկատմամբ իր փափագում նա դրսևորեց լրջություն, համբերություն և մեծագույն խիզախության օրինակ հանդիսացավ։ Նադեժդա Պրոկոֆևնան գրողի մտերիմ ընկերուհին էր։
  • Նադեժդա Սուսլովայի անվան փողոց Նիժնի Նովգորոդի Սովետսկի շրջանում։
  • 2012 թվականի սեպտեմբերին Ալուշտա քաղաքում՝ Կենտրոնական քաղաքային հիվանդանոցի տարածքում, կանգնեցվել է Ն.Սուսլովայի հուշարձանը, որը բացվել է հոկտեմբերի 12-ին՝ հիվանդանոցի բացման 120-ամյակի օրը։

Տես նաև խմբագրել

Նադեժդա Սուսլովա-Գոլուբևայի հուշարձան

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Knapp, Liza (1998). Dostoevsky's The Idiot: a critical companion. Northwestern University Press. էջ 10. ISBN 978-0-8101-1533-0.
  2. (Russian) «Nadezhda Prokofyevna Suslova». Deyateli revolyutsionnogo dvizheniya v Rossii: Bibliographic Dictionary. slovari.yandex.ru: Izd-vo Vsesoyuznogo obshestva politicheskih katorzhan i ssylno-poselentsev. 1927–1934.
  3. Creese, Mary R. S. (2015 թ․ մարտի 12). Ladies in the Laboratory IV: Imperial Russia's Women in Science, 1800-1900: A Survey of Their Contributions to Research (անգլերեն). Rowman & Littlefield. ISBN 9781442247420.
  4. Zhuk, Sergei (Winter 2001). «Science, Women and Revolution in Russia». Bulletin of the History of Medicine. 75 (4): 802–803. doi:10.1353/bhm.2001.0204. ISSN 0007-5140. S2CID 72251062.