Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայա (Ուլյանովա) (ռուս.՝ Надежда Константиновна Крупская, փետրվարի 14 (26), 1869, Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 27, 1939(1939-02-27)[1][2][3][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս բոլշևիկ հեղափոխական, խորհրդային կուսակցական գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1936), ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1931)։ Կոմունիստական կուսակցության անդամ (1898 թվականից), Վլադիմիր Իլյիչ Լենինի կինը։

Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայա
Надежда Константиновна Крупская
ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ
Ստանձնեց պաշտոնը՝1929
Լքեց պաշտոնը՝Փետրվարի 27, 1939
Կուսակցություն՝Բոլշևիկյան կուսակցություն(1903–1912)
Կոմունիստական կուսակցություն(1912–1939)
Ծննդյան օր՝ փետրվարի 14 (26), 1869
Ծննդավայր՝Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր՝փետրվարի 27, 1939(1939-02-27)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրը՝Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Ամուսին ՝Վլադիմիր Լենին
Հայր՝Կոնստանտին Իգնատևիչ Կրուպսկի
Մայր՝Ելիզավետա Վասիլևնա Տիստրովա
Պարգևներ՝
Լենինի շքանշան[1] և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1]
Ստորագրությունը

Գործունեություն խմբագրել

1890 թվականից մասնակցել է կոմունիստական շարժմանը։ 1895 թվականին մասնակցել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը և աշխատանքներին։ 1896 թվականին ձերբակալվել է, իսկ 1898 թվականին երեք տարով աքսորվել Ենիսեյի նահանգի Շուշենսկոյե գյուղը, որտեղ աքսորված էր նաև Լենինը։ Այստեղ նրանք ամուսնացել են։ Աքսորի ժամկետը լրանալուց հետո (1901) Կրուպսկայան մեկնել է Մյունխեն՝ Լենինի մոտ։ Աշխատել է որպես քարտուղար «Իսկրա», 1904 թվականի դեկտեմբերից՝ «Վպերյոդ» թերթերի խմբագրություններում, 1905 թվականի մայիսին ստանձնել է ՌՍԴԲԿ ԿԿ-ի արտասահմանյան բյուրոյի քարտուղարի պաշտոնը։ 1905 թվականին Լենինի հետ վերադարձել է Ռուսաստան։ 1907 թվականին ամուսինները նորից տարագրվել են։ Ժնևում Կրուպսկայան եղել է «Պրոլետարի» այնուհետև «Սոցիալդեմոկրատ» թերթերի քարտուղարը։ 1912 թվականից Կրակովում օգնել է Լենինին՝ կապ պահպանելու «Պրավդայի» և չորրորդ Պետական դումայի բոլշևիկյան ֆրակցիայի հետ։

Մասնակցել է բոլշևիկյան «Ռաբոտնիցա» ամսագրի հրատարակության կազմակերպմանը։ Եղել է ՌՍԴԲԿ երկրորդից չորրորդ համագումարների պատգամավոր, մինչև 1917 թվականը մասնակցել է կուսակցական կոնֆերանսներին և ժողովներին։ 1917 թվականի ապրիլի 3-ին (16-ին) Լենինի հետ վերադարձել է Ռուսաստան։ Ակտիվ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Կրուպսկայան եղել է ՌՍՖՍՀ լուսժողկոմատի կոլեգիայի անդամ, ԽՍՀՄ-ում քաղլուսավորության աշխատանքի առաջին կազմակերպիչներից, մասնակցել է կրթության վերաբերյալ խորհրդային առաջին դեկրետների նախապատրաստմանը։ 1918 թվականին ընտրվել է Հասարակական գիտությունների սոցիալիստական ակադեմիայի անդամ։ 1920 թվականի նոյեմբերից եղել է լուսժողկոմատին կից գլխքաղլուսի նախագահ, 1929 թվականից՝ ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ։

Խմբագրել է «Նարոդնոյե պրոսվեշչենիե», «Նարոդնի ուչիտել», «Կրասնի բիբլիոտեկար» և այլ ամսագրեր։ Լենինի և կուսակցության, ժող. կրթության հարցերի ու կոմունիստական դաստիարակության մասին աշխատությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Լենինի, աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Մահացել է 1939 թվականին։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Крупская Надежда Константиновна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 701  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Կրուպսկայա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Կրուպսկայա» հոդվածին։