ՆՍԳԲԿ վարչական շենք (գերմ.՝ Verwaltungsbau der NSDAP), վարչական կառույց Մյունխենում, որը կառուցվել է 1933-1937 թվականներին ճարտարապետ Պաուլ Լյուդվիգ Տրոստի կողմից։ Կառույցի առաջին ճարտարապետական նախագծերը թվագրվում են 1931 թվականին։ Շինարարական աշխատանքները ավարտվել են ճարտարապետի մահվանից երեք տարի անց։

ՆՍԳԲԿ վարչական շենք
Տեսակթանգարանի շենք
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՄաքսֆորշտադտ
ՀասցեKatharina-von-Bora-Straße 10
Կազմված էDenkmal Katharina-von-Bora-Straße 10 in München?, Einfriedung Katharina-von-Bora-Straße 10 in München? և Löschteich Katharina-von-Bora-Straße 10 in München?
Մասն էKunstareal?
ԲնակիչZentralinstitut für Kunstgeschichte?, Museum für Abgüsse Klassischer Bildwerke? և Staatliche Graphische Sammlung München?
Հիմնադրված է1935
ՃարտարապետPaul Troost?
Ժառանգության կարգավիճակԲավարիայի ճարտարապետության հուշարձան[1]
Քարտեզ
Քարտեզ

Նացիոնալ-սոցիալիզմի ժամանակ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության վարչական շենքում տեղակայված էր կուսակցության կենտրոնական ապարատը։ Մասնավորապես, այս շենքում է պահվել կուսակցության 8 միլիոն անդամների քարտարանը։ Հսկա գրապահարանները, որտեղ պահվում էր քարտարանը, մինչ օրս գտնվում են շենքի նկուղային հատվածում։ «Ֆյուրերբաուի» հետ միասին (ինչպես նաև ներկայումս ապամոնտաժված Պատվո տաճարների), այն ավարտում է Մյունխենի Քյոնինգսպլաց հրապարակի ճարտարապետական կոմպոզիցիայի արևելյան հատվածը։

ՆՍԳԲԿ վարչական շենքը։ Շենքի ներկայիս տեսքը, 2009 թվական։

1945 թվականին Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության վարչական շենքում և «Ֆյուրերբաուում» տեղակայվել է Հարավային Գերմանիայում՝ Երրորդ Ռայխի նացիոնալ-սոցիալիստական կազմակերպությունների կողմից երկրից դուրս բերված մշակութային ժառանգության կենտրոնական հավաքակայանը։ Այստեղից այդ արժեքները փոխանցվել են օրինական սեփականատերերին։

Ներկայումս ՆՍԳԲԿ նախկին վարչական շենքում տեղակայված է Դասական քանդակագործության պատճենների և Մյունխենի պետական գրաֆիկական հավաքածուների թանգարանները[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://geodaten.bayern.de/denkmal_static_data/externe_denkmalliste/pdf/denkmalliste_merge_162000.pdf
  2. «Административное здание НСДАП, Мюнхен в 2019». www.turizm.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՆՍԳԲԿ վարչական շենք» հոդվածին։