ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր

ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր (անգլ.՝ Membership Action Plan (MAP)), ՆԱՏՕ-ում նոր անդամների ընդունման ծրագիր։ Ծրագիրը սկսվել է 1999 թվականի ապրիլից։ Նախատեսված է այն երկրներին օգնելու համար, որոնք պլանավորում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Ծրագիրը նախատեսում է թեկնածու երկրների կողմից հետադարձ կապ ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցության նախապատրաստման և ՆԱՏՕ-ի ստանդարտների պահպանման հետ կապված իրենց գործողությունների վերաբերյալ բոլոր հիմնական ուղղություններով (քաղաքական, տնտեսական, ռազմական, իրավական և այլն)[1]։

ՆԱՏՕ-ի ընդլայնում

Այս պահին ծրագրին մասնակցում են Մակեդոնիան (ծրագրի մեկնարկից ի վեր) և Բոսնիա և Հերցեգովինան։

Վրաստանը ցանկություն է հայտնում միանալ ծրագրին։ 2008 թվականին Ուկրաինայի ղեկավարությունը Բրյուսել նամակ էր ուղարկել Ուկրաինային ծրագրում ընդգրկելու մասին, սակայն 2010 թվականին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը լուծարել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկրի նախապատրաստման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը[2] և եվրատլանտյան ինտեգրման հարցերով ազգային կենտրոնը 2017 թվականի հունիսի 8-ին Ուկրաինայի ռադայի նպատակը հռչակել էր ՆԱՏՕ-ին անդամակցելը[3]։ Այդ պահից ի վեր Ուկրաինան և ՆԱՏՕ-ն պաշտոնական քննարկումներ են սկսել դաշինքին երկրի անդամակցության գործողությունների ծրագրի ներդրման շուրջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել