Յուրի Օսիպյան
Յուրի Անդրեյի Օսիպյան (Юрий Андреевич Осипьян, փետրվարի 15, 1931[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 10, 2008[2], Մոսկվա, Ռուսաստան[5]), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), խՍՀՄ ԳԱ (1981), ՌԳԱ (1991, թղթակից անդամ՝ 1972 թվականից) ակադեմիկոս։ Դիսլոկացիոն ֆիզիկայի հիմնադիրը։
Յուրի Օսիպյան Юрий Осипьян | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1931[1] Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 10, 2008[2] (77 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Institute of Solid State Physics? և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | պինդ մարմնի ֆիզիկա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[3] և Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտ Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1968) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Գեորգի Կուրդյումով |
Եղել է գիտական ղեկավար | Q4139675? |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1955 թվականին ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը և 1960 թվականին՝ Մոսկվայի պետական համալսարանը։ 1955-1962 թվականներին աշխատել է սև մետալուրգիայի կենտրոնական ԳՀԻ-ի մետաղագիտության և մետաղների ֆիզիկայի ինստիտուտում։ 1962-1963 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ բյուրեղագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալ։ 1963 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ պինդ մարմնի ֆիզիկայի ինստիտուտում, 1963-1973 թվականներին՝ տնօրենի տեղակալ, 1973 թվականից՝ տնօրեն)։ 1966 թվականից միաժամանակ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1970 թվականից՝ պրոֆեսոր։ 1988-1994 թվականներին եղել է ՌԳԱ փոխնախագահ, 1994 թվականից՝ նախագահության անդամ։ 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավոր և ԽՍՀՄ նախագահական խորհրդի անդամ։
Գործունեություն խմբագրել
Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկային։ Հետազոտել է թելանման բյուրեղների մեխանիկական հատկությունները, ցածր ջերմաստիճաններում քվանտային էֆեկտների ազդեցությունը մարտենսիտային փուլային փոխակերպումների վրա, դիսլոկացիաներից առաջացող էլեկտրոնային սպինային ռեզոնանսը, կիսահաղորդիչների հաղորդականության տեսակի շրջափոխումը դիսլոկացիաներ ներմուծելիս, դիսլոկացիոն հաղորդականությունն ու լյումինեսցենտումը, դիսլոկացիաների և էլեկտրոնների փոխազդեցությունը բյուրեղներում։
Հայտնաբերել է ֆոտոառաձգականության երևույթը, էլեկտրապլաստիկական էֆեկտը՝ բյուրեղի պլաստիկության փոփոխությունը էլեկտրական դաշտի ազդեցությամբ[6]։
Երկեր խմբագրել
- Дислокации в полупроводниках, М., 1990.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Осипьян Юрий Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20081013144409/http://www.physicstoday.org:80/obits/notice_315.shtml
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-52.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
- ↑ «Մահացել է ռուսաստանցի հայտնի ֆիզիկոս Յուրի Օսիպյանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |