Յուրի Ավանեսի Շահմուրադով (փետրվարի 27, 1942(1942-02-27)[1], Ջրական, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ըմբիշ (ազատ ոճ, 2-րդ միջին քաշ), մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1970), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1973), մանկավարժական գիտությունների թեկնածու։

Յուրի Շահմուրադով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝ըմբիշ և մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 27, 1942(1942-02-27)[1] (82 տարեկան)
Ծննդավայր՝Ջրական, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մարզիչ(ներ)՝Իլյա Դրաև և Արմենակ Կաապետյան
175 սանտիմետր

Ավարտել է Դաղստանի մանկավարժական համալսարանը (1968), Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը (1980)։ Աշխարհի (1970), Եվրոպայի (1966, 1967, 1969), ԽՍՀՄ (1967-1970, 1972) չեմպիոն։ Ազատ ոճի ըմբշամարտի ՍՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ (1972-1981), 1981 թվականից՝ ՍՍՀՄ Պատգամավորների խորհրդին առընթեր ֆիզիկական մշակույթի և սպորտի կոմիտեի մենամարտային մարզաձևերի վարչության պետի տեղակալ։ Պարգևատրվել է «Պատվո նշան», ժողովուրդների բարեկամության և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։

Ծնվել է 1942 թվականի փետրվարի 27-ին, Ջրականում՝ Հին Թաղեր գյուղից հայ ներգաղթածների ընտանիքում[2]։ Երբ 6 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Օրջոնիկիձե (այժմ՝ Վլադիկավկազ), որտեղ սկսեց զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով՝ Իլյա Դրաևի ենթակայության ներքո։ 1962 թվականին ընդունվել է Դաղստանի պետական համալսարան և տեղափոխվել Մախաչկալա, որտեղ շարունակել է զբաղվել ըմբշամարտով ԽՍՀՄ-ի վաստակավոր մարզիչ Արմենակ Կարապետյանի օժանդակությամբ։ 1966 թվականից մինչև 1972 թվականը ներկայացել է ԽՍՀՄ ազգային հավաքականի դրոշի ներքո։ 1966, 1967, 1969 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 1970 թվականին՝ աշխարհի չեմպիոն։ 1968 թվականին մասնակցել է Մեխիկոյի Օլիմպիական խաղերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 426.
  2. ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ ԼՂՀ Հադրութի շրջանի, իսկ ԱՀ վարչատարածքային բաժանման համաձայն՝ Ադրբեջանի Խոջավենդի շրջանի կազմում։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 426