Յուրի Մինասյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Յուրի Սուրենի Մինասյան (հոկտեմբերի 12, 1942(1942-10-12), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2015)[1]:

Յուրի Մինասյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1942(1942-10-12) (81 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1963) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1969)
Ստեղծագործություն(ներ)Հայ հայդուկների հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԴավիթ Մինասյան
 Yuri Minasyan Վիքիպահեստում

Քանդակագործ, բեմանկարիչ Դավիթ Մինասյանի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1970 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։

Յուրի Մինասյանի կոմպոզիցիաներն առանձնանում են հայ քանդակագործության ավանդույթների հարազատությամբ։

Գործերից պահվում են ՀՀ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, արտերկրի մի քանի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ 1969 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, մրցույթներում արժանացել է մրցանակների[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • 1967 Ալեքսանդր Գրիբոեդովին նվիրված հուշարձան, ուսուցչին նվիրված հուշարձան
  • 1969 Հանրապետական ցուցահանդես նվիրված «Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին» «Որբը», գիպս 70X37X20
  • 1970 «Ալեքսանդր Սպենդիարովի ծննդյան 100-ամյակին նվիրված» ցուցահանդես «Երաժշտություն», գիպս 50X60X20
  • 1970 «Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված» ցուցահանդես «Արշալույս», գիպս 120 X36 X32
  • 1970 «Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված» ցուցահանդես «Հաղթանակի առավոտը», փայտ 120X 65 հարթաքանդակ
  • 1973 Հանրապետական ցուցահանդես «Սպասում», փայտ 50 X20 X12
  • 1974 «ԽՍՀՄ-ը մեր հայրենիքն է» «Ատոմային դար», ալյումին, շամոտ 210 X70 X60
  • 1974 Գերմանիայի Վեյմար քաղաքում «Գյոթեի» դիմաքանդակը տուն-թանգարանի համար
  • 1975 «Փառք աշխատանքին» «Երևանյան մետրոշինարարները», գիպս 70X40X22
  • 1975 Համամիութենական ցուցահանդես Մոսկվայում «Գարնանային երթ», փայտ 120X70X43
  • 1976 Մոսկվա «Երկրի երիտասարդությունը»
  • 1977 Հանրապետական ցուցահանդես «Անմահություն», փայտ 70 X130X46
  • 1978 Հանրապետական ցուցահանդես /Հավերժ միասին/ «Իսրայել Օրի», մարմար 90 X90 X60, «Վարծնունդ», արհեստական քար 67X40X25
  • 1978 «Մեկ աշխատանքի» ցուցահանդես «Փահլևան», բրոնզ 100X60X40
  • 1982 «ԽՍՀՄ-ը մեր հարենիքն է» ցուցահանդես Մոսկվայում «Իսրայել Օրի», «Նամակ Պետրոս Մեծին», մարմար 90X 90X 60

Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մասնակցել է բազմաթիվ հուշարձանների ստեղծմանը և կատարել էքստերիերների և ինտերիերների ձևավորումներ.

  • 1975 Ժողտնտեսության նվաճումների տաղավարների ձևավորում
  • 1979 Երևանի պետական կոնսերվատորիայի նախասրահի և էքստերիերի ձևավորում
  • 1981 Երևանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի շենքի ճակատային մասի արձանախումբ՝ Մայրության թեմատիկայով, բրոնզ
  • 1985 Ստեղծագործություններ կատարված Աշխաբադում, Թուրքմենական ԽՍՀ
  • 1990 Երևանի գյուղակադեմիայի նախասրահում գիտնականների դիմանկարներ
  • 1964 Վիտեբսկ քաղաքի թանգարանում «Ազատագրող զինվորը»
  • 1972 Կրիմսկում, Անապայում հուշարձաններ և ձևավորման աշխատանքներ
  • 1987 Մոսկվայի աստղադիտարանի համար էքստերիերի ձևավորում, Արեգակնային գալակտիկային նվիրված 9 աստվածների սիմվոլիկ հուշարձաններ, մարմար
  • 1989 Ուջանում հայ ազգային ազատագրական պայքարի մասնակից հայդուկների արձանախումբ, կոփածո պղինձ
  • Արցախյան ազատագրական պայքարից հետո բազմաթիվ հուշարձաններ Արցախում, Երևանում, Ուջանում, Ջավախքում։ Արժանացել է Ուջանի և Ջավախքի պատվավոր քաղաքացու կոչման
  • 1941-1945 Հայրենական մեծ պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններ Էջմիածնի և Արտաշատի շրջանի Մրգաստան, Դոխս, Արագած, Հայկաշեն, Ամբերդ, Քաղցրաշեն գյուղերում
  • 1993 Բուլղարիայի Վառնա քաղաքի հայ եկեղեցու բակում խաչքար, տուֆ
  • 1993 Ֆրանսիայում խաչքար Դոլերոն կղզում, տուֆ
  • 2000 Մհեր Մկրտչյանին նվիրված հուշարձան, Գյումրի
  • 2001 Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հուշարձան, Էջմիածին

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Յ. Ս. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.