Յուրի Կապրալով (ռուս.՝ Ю́рий Семёнович Капра́лов, նոյեմբերի 8, 1943(1943-11-08)), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (1990 թվականի հոկտեմբերի 10)[1][1]։

Յուրի Կապրալով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 8, 1943(1943-11-08) (80 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

1967 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է պորտուգալերենին, արաբերենին և անգլերենին։

1967 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1988 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 1990 թվականի հոկտեմբերևի 10-ը Լեսոթոյում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
  • 1990 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 1995 թվականի հունիսի 26-ը Անգոլայում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4]։
  • 1992 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 1995 թվականի հունիսի 26-ը Սան Տոմե և Պրինսիպիում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1995 թվականից մինչև 1998 թվականը եղել է գլխավոր խորհրդական, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1998 թվականից մինչև 1999 թվականը Ֆրանսիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 1999 թվականի հոկտեմբերից մինչև 2000 թվականի փետրվարը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատարը։
  • 2000 թվականի փետրվարից մինչև 2001 թվականի դեկտեմբերը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն, ՌԴ ԱԳՆ կոլեգիայի անդամ։
  • 2001 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2005 թվականի հուլիսի 25-ը Լյուքսեմբուրգում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1990 թվականի հոկտեմբերի 10)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Указ Президента СССР от 10.10.1990 № УП-841 «О присвоении тов. Капралову Ю.С. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»
  2. «Посольство СССР в Лесото. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. Указ Президента СССР от 10.10.1990 № УП-839 «Об освобождении тов. Капралова Ю.С. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла СССР в Королевстве Лесото»
  4. «Посольство СССР в Анголе. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. Указ Президента Российской Федерации от 25.06.2005 № 862 «О Капралове Ю.С.»

Արտաքին հղումներ խմբագրել