Յուրի Խոջամիրյան

էներգետիկայի և ավտոմատիկայի բնագավառի հայ գիտնական

Յուրի Երվանդի Խոջամիրյան (սեպտեմբերի 9, 1926(1926-09-09), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2003), էներգետիկայի և ավտոմատիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1966), պրոֆեսոր (1980): ՀՃԱ (1992), ՄՃԱ (1993) անդամ։ ՀԽՍՀ (1970) և ՌԴ (1993) վաստակավոր ճարտարագետ։ ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1983-1990)։

Յուրի Խոջամիրյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1926(1926-09-09)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2003
Մասնագիտությունգիտնական և քաղաքական գործիչ
Ալմա մատերՀԱՊՀ (1949)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (1966)

Կենսագրություն խմբագրել

Յուրի Խոջամիրյանը ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 9-ին, Գյումրի քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1968-1981 թվականներին եղել է ՀԽՍՀ պետպլանի նախագահի տեղակալ, 1981-1983 թվականներին՝ ՀԿԿ կենտկոնի էկոնոմիկայի բաժնի վարիչ, 1983-1990 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ (1990) Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ (1992)[1]:

Աշխատանքները վերաբերում են ինքնաշխատ կառավարման համակարգերի տեսությանը։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1970):
  • ՌԴ վաստակավոր ճարտարագետ (1993)։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամ (1992):
  • Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ (1993):

Երկեր խմբագրել

  • Հետևող համակարգեր։ Ուսումնական ձեռնարկ պոլիտեխիկական ինստիտուտի ուսանողների համար, Երևան, «Լույս», 1981 (համահեղինակ)[2]։
  • ՍՄԿԿ XXVI համագումարը և Սովետական Հայաստանի էկոնոմիկայի զարգացումը։ «Գիտելիք» ընկերություն ՀԽՍՀ, Երևան, Ա. հ, 1983 (համահեղինակ)։
  • Теория автоматического управления, Ереван, 1991.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Ходжамирян, Юрий Ервандович - Следящие системы : [Учеб. пособие для политехн. ин-тов] - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.