Յուրի Լիսյանսկի
Յուրի Ֆեոդորովիչ Լիսյանսկի (ապրիլի 1 (12), 1773, Նեժին, Nizhyn Regiment, Կազակական հետմանություն - փետրվարի 22 (մարտի 6), 1837, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ծովագնաց, I կարգի կապիտան։ 1788-1790 թվականներին մասնակցել է ռուս-շվեդական պատերազմին, 1793-1799 թվականներին՝ բրիտանական նավատորմի ռազմական, գործողություններին (Հյուսիսային Ամերիկայում, Վեստ-Ինդիայում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում)։ 1803-1806 թվականներին, Ի. Ֆ. Կրուզենշտեռնի ղեկավարած «Նադեժդա» և«Նևա» նավերով ռուս, առաջին շուրջերկրյա նավարկության ժամանակ եղել է «Նևա» նավի հրամանատարը։ Կատարել է Ալյասկայի ափերի հանույթ, օդերևութաբանական, օվկիանոսագիտական և ազգագրական հետազոտություններ։ Լիսյանսկի անունով են կոչվում կղզի (Հավայան կղզիախմբում), թերակղզի (Օխոտի ծովի հյուսիսում), լեռ (Սախալին կղզում)։
Յուրի Լիսյանսկի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1 (12), 1773 |
Ծննդավայր | Նեժին, Nizhyn Regiment, Կազակական հետմանություն |
Մահացել է | փետրվարի 22 (մարտի 6), 1837 (63 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Ալեքսանդր Նևսկու մայրավանք և Տիխվինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ծովային կադետական դպրոց և Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Q15071236? |
Yuri Fyodorovich Lisyansky Վիքիպահեստում |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Լիսյանսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 625)։ |