Յուրի Լապտև
Յուրի Լապտև (ռուս.՝ Юрий Григорьевич Ла́птев, ծնվ. հոկտեմբերի 12 (25), 1903, Կիրով, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 12, 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային արձակագիր, դրամատուրգ։ Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1949): ԽՍՀՄ գրողների միության անդամ (1943):
Յուրի Լապտև | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12 (25), 1903 |
Ծննդավայր | Կիրով, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 1984 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ժանրեր | վիպակ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Յուրի Լապտև Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1903 թվականին Վյատկայում (այժմ՝ Կիրով)։ 1927 թվականին ավարտել է կինոդպրոցը։ 1928-1931 թվականներին սովորել է Ն. Է. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանում։ Աշխատել է որպես դերասան, նկարահանվել է «Դավաճանություն» ֆիլմում (1933, ռեժիսոր՝ Յուրի Վինոկուրով), այնուհետև եղել է ռեժիսորի օգնական, խմբագիր։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Տպագրվել սկսել է 1927 թվականից, սակայն առաջին վիպակը հրատարակվել է 1942 թվականին։ Կարմիրբանակային է 1941 թվականի հունիսից, 1942 թվականից եղել է 18-րդ օդային բանակի «Красный сокол» («Կարմիր բազե») թերթի հատուկ թղթակիցը։ Պատերազմից հետո՝ մինչև 1975 թվականը եղել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի պրոռեկտորը[1]։
Պարգևներ խմբագրել
- Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1949)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- Կարմիր Աստղի շքանշան (1944, նոյեմբերի 6)
- «Պատվո նշան» շքանշան
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
Յուրի Լապտևը հայերեն խմբագրել
- Արշալույս (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1951, 330 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ա. Տեր-Գրիգորյան։
Երկեր խմբագրել
Պիեսներ խմբագրել
- «Волчья кровь» (1935, Վ. Լյուբիմովի համահեղինակությամբ)
- «Полк Д. Д.» (1942, Միխայիլ Վոդոպյանով համահեղինակությամբ)
- «Вынужденная посадка» (1943, Միխայիլ Վոդոպյանով համահեղինակությամբ)
Պատմվածքներ խմբագրել
- «Народный суд»
- «Волки и овцы»
- «В деревне Нижние Рябинки»
- «Серьёзный разговор»
- «Старики»
Վիպակներ, վեպ խմբագրել
- «Сибирские стрелки» («Настя-сибирячка») (1942)
- «Балаши»
- «Заря» (1948)
- «У горы Непокорной» (1960)
- «Путь открыт» (1952)
Կինոսցենարներ խմբագրել
- «Зелёный шум» (1928)
- «Разгром» (1931)
- «Путь корабля» (1935)
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Լապտև» հոդվածին։ |