Յուսուֆ Քարշի կիսանդրի (Օտտավա)

Յուսուֆ Քարշի կիսանդրի, կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշին նվիրված հուշարձան Կանադայի Օտտավա քաղաքում։ Հուշարձանը հայ-կանադական բարեկամական հարաբերությունների խորհրդանիշերից է։ Կանադայի ժառանգության նախարարության և Մայրաքաղաքային հանձնաժողովի հետ համագործակցությամբ բացված Քարշի հուշարձանը նվեր է հայ ժողովրդից Կանադային` հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ։

Յուսուֆ Քարշի կիսանդրի
Յուսուֆ Քարշի կիսանդրին Օտտավայում
Տեսակքանդակ
Ստեղծում2017
Երկիր Կանադա
ԲնակավայրՕտտավա
Շինության ձևկիսանդրի
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանը տեղադրվել է Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կանադահայ համայնքի ֆինանսավորման, Կանադայի կառավարության՝ մասնավորապես Կանադայի Ժառանգության նախարարության և Մայրաքաղաքային հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում՝ հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ։ Գտնվում է Օտտավայի կենտրոնում` Համադաշնության պուրակում[1]։

Հուշարձանի բացումը կատարել են Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի Սենատի նախագահ Ջորջ Ֆյուրին և հուշարձանի հեղինակ, կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանը, բացման արարողությանը ներկա են գտնվել Կանադայի արտաքին գործերի և ժառանգության նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագետներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, բազմաթիվ կանադահայեր, լրագրողներ։

Հեղինակներ խմբագրել

Քանդակի հեղինակը դոկտոր Մկրտիչ Տարագճեանն է։ Հուշարձանի ինժեներական նախագիծը կատարվել է Սուրէն Հաճեանի կողմից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել